Թագավորը մղձավանջային երազ տեսավ: Իբր մեկը մյուսի հետևից թափել է իր ատամները:
Անհանգստությունից կանչեց երազներ մեկնաբանողին: Վերջինս լսեց ուշադիր և ասաց.
– Ձերդ մեծություն, լավ լուր չունեմ ձեզ հայտնելու. դուք կկորցնեք ձեր հարազատներին մեկը մյուսի հետևից…
Այդ մեկնությունը զայրացրեց թագավորին, նա հրամայեց բանտ նետել երազը մեկնողին և կանչել մեկ ուրիշին:
Հաջորդը նույնպես ուշադիր լսեց, և բացականչե՜ց.
Ես երջանիկ եմ իմ թագավորին լավ լուր հայտնելու համար.
– Դուք կապրեք ամենաերկարը ձեր հարազատների մեջ…
Թագավորը երջանկությունից մեծ պարգևներով ճանապարհեց գուշակին:
Պատահածը շատ զարմացրեց ներկաներին, և նրանք հարց տվեցին գուշակին.
– Չէ՞ որ դու նույնը ասացիր, ինչ որ քո նախորդը, ի՞նչու այդ դեպքում նրան պատժեց թագավորը, իսկ քեզ պարգևատրեց…
Հետաքրքիր էր պատասխանը…
– Մենք, երկուսս էլ նույն կերպ մեկնաբանեցինք երազը, բայց ամեն ինչ կախված է նրանից, ոչ թե ինչ ես ասում, այլ ինչպե՜ս ես ասում…