Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Շուտով իր աւարտի կհասնի Սուրբ Շարբելի անունը կրող ուխտավայրի կառուցումը,

24/09/2019 by Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ուրախութիւնն հայ հաւատացեալների` բարի լուր.
Շուտով իր աւարտի կհասնի Սուրբ Շարբելի անունը կրող ուխտավայրի կառուցումը, որը գտնւում է Արարատ լեռան լանջի մօտակայքում: Կառուցւում է Սուրբ Շարբելի արձանը` 30 մ բարձրութեամբ և մատուռը` սրբի անունով: Այս ուխտավայրը իր տեսակի մէջ եղակի է, և առաջինը տարածաշրջանում:
Ուխտավայրի մօտ կկառուցուի նաև ճիշտ Նոյան Տապանի ձևը ունեցող ՄՈԼ` սրճարանների և խանութների հաւաքածու` ուխտաւորների համար:
Ուխտավայրի բացումը տեղի կունենայ 2020 թ Յուլիսի 15 ին` Սրբի յիշատակութեան օրը: Ըստ բարերարի տեղեկութեան ուխտավայրի տեղը արդեն նշուած է դուրիստական քարտէսներում, և առաջիկայում նախատեսուում է կառուցել նաև մեծ եկեղեցի դարձեալ հայոց հողում, որովհետև ըստ բարերարի յուսադրող խօսքի` Աստուած մօտ է այս երկրին, և այս երկրի հաւատքը ապացուցում է իր նահատակ սրբերի քանակը:
Զարմանալի է, որ կառուցողը հայ չէ, և այս նուիրական գործը կատարում է Հայաստանում: Բացումը կկատարուի 2020 թ Յուլիսի 15 ին` մարոնիդ Պատրիարքի մասնակցութեամբ:
Ուրախալի լուր է, որ մեզ ճանաչում են մեր հաւատքի, և այդ հաւատքի համար թափուած մեր սրբերի արիւնով: Փառք Աստծուն.

Post Views: 2,045

Կիսել

  • WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ
← Այլ են կրքերը, և այլ՝ մեղքերը: «Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու».
Աստված հանդուրժում է →

Copyright © 2025 .

Church WordPress Theme by themehall.com