Եթե թողնես աշխարհի բաները, ամեն բան կգտնես: Թող մեղավոր ցանկություններդ ու հոգու հանգստություն պիտի գտնես: Հնարավոր չէ միաժամանակ սիրել թե հոգին, և թե հարստությունը:
Աբրահամը կանչվելով Աստծո կողմից մի երկրից մի ուրիշ երկիր, ցույց տվեց այնպիսի հնազանդություն, որ ոչ մի արգելք չկարողացավ նրան կասեցնել, այլ վազում էր և շտապում, ինչպես առույգ երիտասարդ, որպեսզի կատարի Աստծո պատվերը: Իսկ մենք հակառակը, կանչված ենք ոչ թե մի երկրից մյուսը, այլ երկրից երկինք և ցույց չենք տալիս այնպիսի ջանք և համառություն, ինչպես այդ արդարը, այլ առաջ ենք քաշում դատարկ և չնչին պատճառներ: Եվ չի սթափեցնում խոստումի մեծությամբ, ոչ տեսանելիների անկարևորությանը որպես երկրային և ժամանակավոր, ոչ Կանչողի արժանապատվություն, այլ հակառակ, ցուցաբերում ենք այնպիսի անտարբերություն, որ ժամանակավորը գերադասում ենք մշտապես եղողից, երկիրը՝ երկնքից, և երբեք չվերջացողը դնում ենք ավելի ցածր, քան այն, որ անհետանում է ավելի արագ, քան հայտնվում է:
Երբ մենք մեր միտքը կատարյալ դարձնենք և ցույց տանք, որ մենք արհամարհում ենք երկրավոր բաները, այնժամ Աստված շնորհում է մեզ նաև երկրայինը, բայց ոչ առաջ, այլ միայն այս բանից հետո, քանի որ մենք կապված ենք երկրավոր բարիքներին, և եթե այն ստանանք, առավել կկապվենք նրան: Ազատվիր նախ ստրկությունից, ասում է Նա, և այնժամ ստացիր, քանզի դու ստացար ոչ թե որպես ստրուկ, այլ որպես տեր: Արհամարհիր հարստությունը և կլինես հարուստ, արհամարհիր փառքը և կփառավորվես, արհամարհիր թշնամուն վրեժխնդիր լինելը, և վրեժդ կլուծվի, արհամարհիր հանգիստը և կստանաս այն, որպեսզի ստանալով, չստանաս որպես ստրուկ (ստացածներիդ), այլ որպես տեր:
Լինելով երկնքի քաղաքացի, տիրապետելով երկնային իմաստությանը, ինչի՞ համար ես ստորացնում քեզ հավասարվելով նրանց ովքեր խորհում են միայն երկրայինը:
Միթե չգիտես դու, որ եթե նույնիսկ վերցնես ամբողջ տիեզերքը տաս անգամ ավելով կամ հարյուր կամ տաս հազար անգամ ավելի կամ այս բոլորը երկու անգամ բազմապատկելով, և այդժամ էլ սա չի կարող համեմատվել ամենափոքրագույն մասին երկնային բարիքների: Ով հիանում է ներկա բարիքներով, նա արհամարհում է գալիք բարիքները: Որքանով, որ մենք խոնարհվենք դեպի երկիր, այնքան ավելի կսկսենք խարդավանքներ գործել միմյանց հանդեպ, նմանվելով գազանների:
Աշխարհային մխիթարություններն են՝ համեղ կերակուր, շքեղ կահավորանք, շքեղ հանդերձանք, զանազան զվարճություններ` հեռուստացույց, երաժշտություն, հաճախակի այցելություններ ծանոթներին, որոնք օգտակար չեն հոգու համար: Քավ լիցի, որդյակ, եթե Աստծո կենաց ժառանգությունից դուրս գաս՝ ժառանգելու համար անցավոր աշխարհը, որը ոչինչ է, այսօր կա և վաղը կկորչի: Հիշիր Տիրոջը, որ մեզ բարձրացնելու համար խոնարհվեց և Իր Արյունը թափեց խաչի վրա, մեր կյանքի ու մեր փրկության համար մահվան մատնվեց: Պահիր Նրան քո մտքում և սրտովդ Նրան օգնության կանչիր:
Ինչպես կեղտոտ հայելին չի կարող իր վրա ընդունել պատկերներ և անդրադարձնել, այդպես էլ հոգին, որ զբաղված է այս կյանքի հոգսերով և մթնած է մարմնավոր իմաստության մոլություններով՝ չի կարող իր մեջ ընդունել Սուրբ Հոգու պայծառությունը:
Այս աշխարհը պանդխտություն է և ճանապարհ՝ անցնելու այլ կյանք, և բոլոր նրանք, ովքեր արժանացան հավիտենական կյանքին, և ովքեր արժանի պիտի լինեն, իրենք իրենց ճանաչեցին որպես նժդեհներ և պանդուխտներ և ոչ թե քաղաքացիներ:
Աշխարհի սերը և Աստծո սերը չեն կարող համատեղ բնակվել մի սրտում, ինչպես որ նույն աչքերը չեն կարող միաժամանակ նայել երկինք ու երկիր:
Այս աշխարհի հեշտ կյանքի տրտմությունը ճշմարիտ է և ուրախությունը՝ սուտ, աշխատանքը՝ ծանր, և հանգիստը՝ երկյուղալի, երջանկությունը կեղծ է և թշվառությունը՝ իսկական:
Ինչո՞ւ ես ձգտում հեշտության և ուրախության, եթե քո գլուխը՝ Քրիստոս, որ Հոր իմաստությունն է, փախչելով աշխարհի ուրախությունից, կամավոր դիմեց մահվան:
Քրիստոս ժխտեց ամեն երկրավոր բան, որպեսզի ցույց տա, որ դրանք մերժելի են:
Ուշադրություն դարձրու քո անցած կյանքին և խորհիր, թե ի՞նչ ես արել և թե ինչո՞ւ ես այդպես արել, և թե ինչպիսին է քո գործերը, ում հետ ես անցկացրել կյանքիդ օրերը, կամ ո՞վ օգտվեց քո գործերից
երկրի վրա, ո՞ւմ ես ուրախացրել քո մարտնչումով, որպեսզի Նա՝ Տերը, ընդառաջ գա քեզ հոգուդ ելքի ժամանակ:
Եթե մերժել եք աշխարհը, էլ մի մերձեցեք նրան, քանի որ կրքերը շատ հեշտությամբ ետ են գալիս:
Մեր Հայրերի Ոսկե ֆոնդից` աշխարհից հեռանալու մասին.