Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Հանդերձյալ կյանք` ապագա վիճակը մահից հետո.
Երբ որ մարդու հոգին դուրս գա մարմնից, այդժամ կկատարվի մեծագույն մի խորհուրդ: Քանզի, եթե այն մեղապարտ է, ապա գալիս են դևերի բազմություններ և չար հրեշտակներ, և խավար ուժեր, բռնում
են այդ հոգին և տանում են իրենց սեփական տիրույթը: Եվ ոչ ոք չպետք է զարմանա դրանից, քանի որ եթե հոգին, գտնվելով այս կյանքում, գտնվելով այս աշխարհում, ենթարկվել և հպատակվել է նրանց, և եղել է նրանց կամակատարը, ապա առավել ևս պահվում է նրանցից և նրանց իշխանության տակ է մնում, երբ ելնում է աշխարհից:
Իսկ ինչ վերաբերում է բարի վախճանին, ապա դու պետք է պատկերացնես, որ գործն այսպես է: Աստծո սուրբ ծառաների կողքին արդեն այստեղ լինում են Հրեշտակները, և սուրբ հոգիները նրանց շրջապատում և պահպանում են: Եվ երբ հեռանում են մարմնից, այդժամ Հրեշտակաց դասերը, ընդունելով նրանց հոգիները իրենց սեփական տիրույթի` լուսավոր կյանքի մեջ, տանում են Տիրոջ մոտ: Իսկական մահը ներսում է` սրտում, և այն գաղտնածածուկ է, դրանով մեռնում է ներքին մարդը: Այդ պատճառով էլ, եթե մեկը մահից անցել է սրբազան կյանք, ապա նա իսկապես կապրի հավիտյան և չի մեռնի: Եթե նմանների մարմինները ինչ-որ ժամանակ անգամ քայքայվում են, ապա վերստին փառքով հարություն կառնեն, քանզի լուսավորված են: Այդ պատճառով էլ քրիստոնյայի մահն անվանում ենք նինջ և վերափոխում:
Ինչպես հեռուներից դարձող վաճառականը, իր բազմապատկած շահույթներն ուղարկում է տնեցիներին, որպեսզի գնեն նրա համար տներ, այգիներ և անհաժեշտ հանդերձանք, երբ վերադառնում է
հայրենիք, բերում է իր հետ մեծ հարստություն, տնեցիները և հարազատները մեծ ցնծությամբ են ընդունում նրան: Այդպես լինում է և հոգևոր կյանքում: Եթե ոմանք գտնում են երկնային հարստություն, ապա համաքաղաքացիները, այսինքն` սուրբ Հրեշտակների հոգիները, իմանում են այդ մասին և զարմանում են` ասելով. «Մեծ հարստություն ձեռք բերեցին մեր եղբայրները, որոնք երկրում են»: Այդպիսիք, իրենց ելքի ժամանակ, ունենալով Տիրոջն իրենց հետ, ցնծությամբ ելնում են երկնաբնակների մոտ, և Տիրոջ հետ եղողներն ընդունում են նրանց, պատրաստելով նրանց համար այնտեղ օթևաններ, այգիներ, լուսաճաճանչ և թանկարժեք հանդերձներ:
Եթե մարդը, տակավին գտնվելով պատերազմների մեջ, երբ նրա հոգում գործում են և՛ մեղքը, և՛ շնորհը, հեռանա այս աշխարհից, ապա ո՞ւր կգնա և՛ մեկը, և՛ մյուսն ունեցողը: Գնում է այնտեղ, որտեղ
միտքն ունի իր նպատակը և սիրած վայրը: Եթե վրա են հասնում վիշտը կամ պատերազմը, քեզ հարկ է միայն ընդդիմանալ և ատելությամբ լցվել: Քանզի, որպեսզի պատերազմ սկսվի, դա քո գործը չէ, իսկ ատելը` քո գործն է: Եվ այդժամ Տերը, տեսնելով քո միտքը, քանի որ ջանում ես և սիրում ես Տիրոջն ամբողջ հոգով, այդժամ հեռացնում է մահը քո հոգուց (դա դժվար չէ Նրա համար) և ընդունում է քեզ Իր գիրկը և լույսի մեջ, ժամանակի մի ակնթարթում քեզ հափշտակում է խավարի երախից և անմիջապես տանում է Իր թագավորություն: Աստծուն դյուրին է ամեն ինչ կատարել մի ակնթարթում, միայն թե սեր ունենաս Նրա հանդեպ: Աստված մարդուց պահանջում է, որ նա գործի, քանզի հոգին արժանացել է Աստծո հետ հաղորդակցվելու:
Սուրբ Մակար Մեծի խրատներից
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15.58
Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը զուր չէ Տիրոջ առաջ:
Post Views: 2,925