Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Սատանան հնարագետ է, իսկ Աստծու ծառան` խորագետ.
Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, և երբ տեսավ, թե իրենից խորշում է և իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.
– Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին, Նրա մորը և Աստծո սրբերին:
Եվ քահանան, հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.
– Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ:
Այս լսելով` հերետիկոսը հույժ ուրախացավ և նրա համար օր սահմանեց:
Իսկ քահանան, առնելով մասնատուփը տերունական մարմնով, դրեց ծածուկ մի տեղ` վեղարի տակ: Հերետիկոսը, քահանային առնելով, տարավ մի մեծ լեռան մեջ գտնվող այր և նրան մեծ ապարանք մտցրեց, որը զարմանալի բոցաճաճանչ լույսով փայլում էր: Եվ երբ ներս մտան, կարգով շարված բազում ոսկեփայլ աթոռներ տեսան: Մի աթոռի վրա թագավորն էր բազմել` մեծ լույսով
շրջապատված, նրա աջում` թագուհին`վայելչագեղ ու շատ գեղեցկատես, այս ու այն կողմերում ծերերն էին բազմել` իբրև նահապետներ ու առաքյալներ, իսկ շուրջը հրեշտակների մեծ բազմությունն էր կանգնած, որոնք ամենքն էլ աստղերի պես փայլում էին` կասկածի տեղ չթողնելով, թե դևեր են:
Այս ամենը երբ հերետիկոսը տեսավ, ընկավ գետին և երկրպագեց` իբրև Աստված:
Իսկ քահանան անշարժ կանգնած էր, բայց տեսիլքի վրա զարմանում էր: Եվ հերետիկոսը դարձավ քահանային ու ասաց.
– Ինչո՞ւ Աստծո Որդուն փառք չես մատուցում, երկրպագի՛ր նրան, որ բազմած ես տեսնում և նրա բերանից մեր հավատքի խորհուրդը կուսանես:
Այնժամ քահանան, մոտենալով, հանեց մասնատուփը և աթոռի վրա բազմած թագուհուն տվեց` ասելով.
– Թե դո՞ւ ես թագուհին` Քրիստոսի մայրը, ահա քո Որդին, ում եթե ընդունես, քեզ Աստծո մայր կխոստովանեմ:
Եվ երբ այս ասաց, անմիջապես առ աչոք եղած այդ բովանդակ բազմությունը ոչնչացավ, իսկ նրանք այնքան թանձրամիտ խավարի մեջ մնացին, մինչև որ հազիվ կարողացան այրից դուրս գալ: Ապա հերետիկոսը ուղղափառության դարձավ և սարսափեց`զարմանալով սատանայի հնարագետ խորամանկության վրա:
Հայելի Վարուց
Օրվա ընթերցվածք.
Մաղաքիայի մարգարեությունը 3.1-2
Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ: