Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Ավետումն Սուրբ Մարիամ Աստվածածնի. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։

06/04/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 1:26-38
Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի:Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. որովհետեւ Աստծոյ համար անկարելի բան չկայ»:Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:

Հոգևոր քարոզներ 2018

Ավետումն Սուրբ Մարիամ Աստվածածնի. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։

Եթե մտովի անդրադառնանք Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներին, կտեսնենք թե յուրաքանչյուրի խորքում ինչ զարմանալի նախախնամություն կա Աստվածածնի կյանքի հետագա ընթացքի համար: Սուրբ Կույսի մոր հղացումը Աստծո մեծագույն պատասխան պարգևն էր Աննայի ու Հովակիմի ջերմեռանդ աղոթքի: Մարիամի ծնունդը նախապատրաստություն էր Փրկչի աշխարհ գալու,
Նրա տաճարի ընծայումը սրբագործվելու գործընթացն էր, Ավետումը` խոնարհության, հեզության և հնազանդության նախապատրաստումն էր ընտրյալ լինելու: Սուրբ Աստվածածինը այնքան սիրված ու գնահատված է, որ մինչև անգամ նրա գոտու ու տուփի գտնվելը տոնի է վերածվել: Իսկ ամենակարևորը` Աստվածածնի վերափոխումը լրումն է բոլոր տոների, գնահատականն ու վարձատրությունն է նրա սրբության, Որդու չարչարանքները արիաբար տանելու և հավերժ բարեխոս լինելու և մնալու: Այստեղ է մեծագույն խորհուրդը վարձատրության, որ Աստված խոստանում է Իրեն հավատացողներին, ասելով Իմ մայրը նա է ով լսում և պահում է Իմ խոսքը: Եթե մենք երբևէ համեմատենք Աստվածածնի կյանքի փուլերը մեր կյանքի հետ, կամաչենք մեր ապրած կյանքից ու ակամայից կասենք.
Ի՜նչ նորաձևություն, ի՜նչ շքեղություն, ի՜նչ նախապատիվ աթոռներ, ի՜նչ դատարկ մեծարանքի խոսքեր, որ երբեմն լսում ենք մեր ծննդյան տոներին: Միայն սրբերի հետ համեմատվելիս կտեսնենք մեր իրական գնահատականը, ու Աստվածածնից կխնդրենք միայն խոնարհություն և հնազանդություն: Դարձյալ փառք Աստծո, որ մեզ համար որպես օրինակ ունենք Սուրբ Կույս Աստվածածնին, Փառք Որդուն, որ մեզ հնարավորություն տվեց հավիտենական բարեխոս ունենալ Իր Սուրբ Մորը: Ամենասուրբ Երրորդությանը փառք ու պատիվ հավիտյան:

Սուրբ Աստվածածնի ծնողներն իրենց ուխտի համաձայն Մարիամին ընծայում են տաճարին: Նա մեծանում էր Աստծո տանը՝ Երուսաղեմի տաճարում, և սրբությամբ կատարում էր Տիրոջ բոլոր պատվիրանները: Այդ նույն երկրում ապրում էր Հովսեփ անունով ազնիվ և բարի մի մարդ: Նա համեստ հյուսն էր և իր ու հարազատների ապրուստը հոգալու համար աշխատում էր օրնիբուն:
Երբ Մարիամը չափահաս դարձավ, Երուսաղեմի տաճարի քահանայապետը նրան հանձնեց բարեպաշտ Հովսեփի խնամքին: Այդ ժամանակ Աստծո ուղարկած հրեշտակը հայտնվեց Մարիամին և ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի ու Բարձրյալի որդի կկոչվի, և նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Նույն հրեշտակը հայտնվեց նաև Հովսեփին, երբ քնած էր, և ասաց.
«Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր Մարիամին քեզ մոտ առնելու, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից»: Հովսեփն արեց այնպես, ինչպես պատվիրել էր Աստծո հրեշտակը: Այդպես Մարիամն արժանացավ Աստվածածին և Տիրամայր կոչվելու մեծ պատվին:
Ավետման օրը մեր երկրում տոնվում նաև է որպես Մայրության և գեղեցկության օր: Ապրիլի 7-ին` Պատարագից հետո, քահանան օրհնում է մայրության բերկրանքին սպասող կանանց: Բոլորի համար մայրն ամենաթանկն է և ամենանվիրականը: Այդ պատճառով ենք ասում՝ Մայր Եկեղեցի, Մայր Հայրենիք, մայրենի լեզու:

Post Views: 5,355

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Հիսուս և Նրա մայրը. «0րհնյալ ես դու կանանց մեջ»:
Շաբաթ. Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com