Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Օր 24-րդ Մեծ Պահքի. (Միջինք) Պահքը կես եղավ: Video

07/03/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=CoYpf109ZLs&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_

Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018

Օր 24-րդ Մեծ Պահքի. (Միջինք) Պահքը կես եղավ:
Փառք Աստծուն պահքի բոլոր օրերի համար: Մեծ պահքի տևողության մեջտեղի օրը` չորրորդ շաբաթվա չորեքշաբթին կոչվում է Միջինք: Միջինքը մեզ հիշեցնում է, որ մեծ պահքի առաջին փուլը ավարտվեց, ու մենք մտնում ենք երկրորդ փուլ: Առաջին կեսում սննդի սահմանափակումով և հոգևորի զորացմամբ մենք մեր մարմինը տկարացրինք, և հզորացրիք մեր հոգին: Միջինքը նաև որոշակի ինքնաքննության օր է, պահքի անցած ժամանակը գնահատելու համար և այն առանց թուլացնելու շարունակելու որոշում կայացնելու համար: Խնդրենք Աստծո ողորմությունը Մեծ պահքի հետագա օրերը պատվով ավարտելու համար: Միջինքը առիթ չէ պահքն ընդհատելու, կամ սննդակարգի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, նույնիսկ միջինքի գաթան, որ ժողովրդական սովորության համաձայն պատրաստվում է` պահոց է: Ուժ, կարողություն, բարի կամք և համբերություն եմ մաղթում բոլոր պահք պահողներին, պատվով փառքի պսակին արժանանալու համար:
Մենք բավականաչափ փորձ ձեռք բերեցինք պահքի առաջին կեսում, ներդաշնակություն մտցնելով պահեցողության պայմանների միջև, այսինքն համադրելով` սննդակարգի չափավորությունը աղոթքի, զղջումի, հոգևոր ընթերցանության, խոկման, ինքնաքննության, ներհայեցողության, ողորմության միջև: Իսկ երկրորդ կեսում փորձենք մի փոքր ուժեղացնել մեր կանոնները, դարձյալ ի մտի ունենալով մի գեղեցիկ բանաձև… «Հանուն իմ ընտանիքի խաղաղության ես պետք է հրաժարվեմ այսինչ կամ այնինչ մոլությունից, հանուն իմ եկեղեցու ամրության այսուհետ կկարդամ Աստվածաշունչ և կիրակիները կնվիրեմ Աստծուն` մասնակցելով Սուրբ Պատարագներին, հանուն իմ երեխաների դաստիարակության, այսուհետ կդադարեմ նայել անմիտ սերիալներ, ոչինչ չասող հումորային հաղորդումներ, կիսաբաց լուսամուտներ և այլն»: Մի խոսքով ամեն ինչ նժարին դնելու սովորությունը և օգտակարը ընտրելու վճռականությունը ամրացնում ենք պահքի երկրորդ կեսում: Ուժ, կարողություն բոլորիս Աստծո մեծ ողորմության շնորհիվ: Դարձյալ գոհություն և Փառք Աստծո, մեր ցանկացած ճիշտ որոշման համար: Գեղեցիկ շարականով աղոթենք մեր Տիրոջը այսօր:
 
Տեր, մեղքերիս ծովը ալեկոծում է ինձ, Դու, որ Բարի Նավապետ ես, նավահանգիստ շնորհիր ինձ, Ամենակարող Հայր:
Բազում պատրանքներ ինձ կորստյան են մատնում, բայց Դու, Բարի Նավապետ, նավահանգիստ շնորհիր ինձ, Ամենակարող Հայր:
Դու միայն իշխանություն ունես մեղքերս ներելու, առավել աղաչում եմ Քեզ, Տեր, ներիր իմ մեղքերը, Ամենակարող Հայր: Անսկիզբ Աստված, երկնքի հրեշտակների հետ բարեբանում ենք Քեզ:

 

 

 

Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

Post Views: 3,861

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← ԻԳ օր Մեծ Պահք. Ի՞նչ է «անիրավ մամոնան» video
ԻԵ Օր. Մեծ Պահք «Քննիր ինքդ քեզ, իմանալու համար, թե ո՞վ ես»: hogevor qarozner հոգևոր քարոզներ →

Copyright © 2025 .

Church WordPress Theme by themehall.com