hogevor qarozner հոգևոր քարոզներ2-3
Ի՞նչն է մղում մեզ բամբասանքի:<
Ի՞նչ է բամբասանքը կամ չարախոսությունը:
hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ2-3
Բամբասանքը մի անձի մասին ճիշտ կամ սխալ տեղեկություն՝սրան-նրան հաղորդելն է՝ անձին վարկաբեկելու կամ նրան նսեմացնելու համար, նրա հատկությունները արժեզրկելու կամ նրա նկարագիրը սպանելու համար: Բամբասանքը յոթ գլխավոր մեղքերից մեկն է, որին ենթակա են մարմնավոր հավատացյալները: Բամբասանքը մոլություն է, որ ավերներ է գործում, սրտեր է կոտրում, հավատացյալներին միմյանցից բաժանում և հոգևոր կյանքի մեջ անկման պատճառ դառնում:
Ի՞նչն է մղում մեզ բամբասանքի:
1.Մեր մարմնավոր վիճակը, այսինքն մեր մեջ դեռ գործում է հին մարդը:
2.Դիմացինի հանդեպ մեր նախանձը: Նա ունի, մենք չունենք: Նա հաջողություն է արձանագրում, որից մենք զուրկ ենք: Նա բարձր դիրքի է արժանացել, իսկ մենք՝ոչ: Այս բաները գրգռում են մեր նախանձը և մենք գոհացում ենք փնտրում բամբասելով անձին:
3.Հնարավոր է, որ մի առիթով մեզ նեղացրած կամ վիրավորած լինի, և իրեն բամբասելով փորձում ենք վրեժ լուծել:
4.Քանի որ մենք հույս չունենք, որ պիտի լինենք կամ ունենանք այն ամենն, ինչ ունի մեր ընկերը, ուզում ենք , որ ուրիշներն էլ չլինեն, կամ չունենան:
Ո՞ւմ և ի՞նչ վնաս է հասցնում չարախոսությունը.
1.Առաջին վնասը հասցնում է հենց բամբասողին և չարախոսողին: Եթե մարդը հոգևոր է՝ Սուրբ Հոգին է տրտմում, որովհետև չարախոսությունը մեղք է, իսկ չարախոսելով մենք բեկանում ենք աստվածային մի օրենք, որի պատճառով անհատույց չպետք է մնանք: Մենք ունենք Աստվածատուր սիրո կտակը, որի համաձայն միմյանց սիրող մարդիկ իրար չեն բամբասում:
2. Աստծո խոսքը ասում է, որ ժամանակը շատ թանկագին է, բայց մենք այն վատնում ենք բամբասանք անելով: Մինչդեռ կարող էինք ծառայեցնել այդ ժամանակը հոգևոր հաղորդակցության կամ աղոթքի նպատակով:
3.Յուրաքանչյուր հավատացյալ համարվում է Քրիստոսի մարմնի անդամ: Երբ մենք վիրավորենք մարմնի որևէ անդամ, ցավը առաջինը կզգա գլուխը, իսկ այս պարագային Գլուխը Տեր Հիսուսն ինքն է : Ուրիշ հավատացյալի վիրավորանքը, անարգանքը, անիրավությունը մեր Տերը իր վրա է վերցնում: Քանզի Աստված,որ հավատացյալների փրկության համար վճարեց Խաչափայտին գամվելով, չի ուզում տեսնել մարդուն վարկաբեկված:
4.Երբեմն մենք արդարացնելով մեր արարքը ասում ենք , թե ասածը ճշմարտություն է, բայց բամբասելով և խոսքը չորս կողմ տարածելով մի՞թե որևէ ծառայություն մատուցած կլինենք դիմացինին: Չէ՞ որ մեր կեղտոտ շորերը հանրության առաջ չենք փռի: Մեր տղայի կամ աղջկա տկար կողմերը կհայտարարե՞նք ամբողջ աշխարհին:
Երբ ուրիշի մասին մի բան պետք է ասենք, լավ կլինի , որ իմաստությամբ մեզ մի հարց տանք, օրինակ լսածս ճի՞շտ է, կամ նույնիսկ ճիշտ լինելու դեպքում ուրիշներին փոխանցելը ինձ, դիմացինին, կամ Աստծուն որևէ օգուտ կտա՞ն: Արած բամբասանքը Աստծուն փառք կբերի՞: Եթե իրականությունը սխալ շարժառիթով ասենք, կդառնա բամբասանք: Աստված քննում է մեր սրտերը, և մենք մի օր հաշիվ պիտի տանք Նրան մեր ասածների և արածների համար:
Ի՞նչն է մղում մեզ բամբասանքի:
Զգուշանանք բամբասելուց, որովհետև մենք էլ տկար կողմեր ունենք: Ինչ որ ցանենք, նույնը պիտի հնձենք: Պակաս մեղավոր չեն բամբասանք լսողները և նաև հրահրողները: Մեզ պատվիրված է սիրել միմյանց: Եթե մարդուն ասելու բան ունենք , ապա հաշվի առնենք նրա բոլոր հատկությունները: Որևէ մեկի ինը դրական հատկանիշները անտեսել, և ծանրանալ մեկի վրա, մեղք է, սխալ է, հանցանք է: Եթե մեկը սխալ բան է արել, և այդ բանը քո ականջին է հասել, և դու ուզում ես , որ այդ անձը անդրադառնա իր հանցանքին, աղոթիր իր համար, գնա տես նրան և խրատիր: Տեսածիդ մասին լռելով կշահես և՛ դու, և՛ դիմացինդ: Դու ՝ լռել սովորելով, դիմացինդ՝ չխայտառակվելով. Դա նաև հաճելի կլինի Աստծուն: Հիշենք, որ բոլորս ենք Աստծո բաժինը՝ ընկած, թե կանգնած:
Հոգևոր Խրատանի
hogevor qarozner հոգևոր քարոզներ2-3