Ոչ ոք չի կարող ձեր ձայնը լռության դատապարտել, եթե դուք չուզեք լռել:Որովհետև ձեր ձայնը չպետք է լինի միայն ձեր կոկորդից ու կրծքից դուրս եկած, այլ պետք է լինի Աստծու ձայնը:
Մենք կոչված ենք հավիտենական կյանքի, որպես ժողովուրդ, բայց հավիտենական կյանքի չի կարելի հասնել ստրկության միջոցով:
Կյանքի մեջ` հացի և դրամի ստրկությունը ավելի մեծ ստրկություն է, քան բոլոր տեսակի ստրկությունները, որոնք շղթաներով են գալիս:
Առաքինություն խնդրելու աղոթք.
Սուրբ Աստված, անմահ և հզոր, Դու որ սրբաբանությամբ և անդադար օրհնաբանությամբ պաշտվում ես հրեղեն և անմարմին հրեշտակների կողմից,
մենք` Քո ձեռքով ստեղծվածներս քո գթությունն ենք հայցում:
Ընդունիր մեր շրթներից ու մեր սրտերից դուրս եկած խնդրանքները:
Ո՜վ Տեր, մեր մտքերին մաքրությո՛ւն տուր, սրտերին` զղջում, շրթներին` ճշմարտություն, աչքերին` արցունք, հոգիներին` անբծություն, և մարմիններին` սրբություն:
Լցրո՛ւ մեզ ամեն առաքինությամբ, պայծառ հավատքով, աներկբա հույսով,մաքուր սիրով: Զարդարի՛ր մեզ` խոհեմությամբ, ողջախոհությամբ, արիությամբ, և արդարությամբ:
Զորացրո՛ւ մեզ, որպեսզի հաղթող լինենք բանսարկուի հնարքների դեմ, և արդարությմաբ ու աստվածպաշտությամբ ապրել աշխարհի մեջ, ինչպես որ
Դու ես կամենում, իսկ հանդերձյալում` անճառելի բարիքներդ կարողանանք վայելել Քեզ հետ, ում վայել է փառքն ու զորությունը հավիտյանս: Ամեն.
Զարեհ Եպս. Ազնավուրյան