Գոհություն և փառք Աստծուն նոր շաբաթվան արժանացնելու համար:
Շաբաթը սկսենք նորովի, և չամաչենք սովորություն դարձնել բարձրաձայն շնորհակալություն հայտնել Աստծուն ամեն ինչի համար:
Նույնիսկ երբ մեծահարուստը մի հարցում օգնում է, փառք տանք Աստծուն, որ նրան ուղարկեց
մեզ մոտ, ոչ թե փառավորենք մեծահարուստին` նրան գցելով հպարտության
մեղքի մեջ, և վիրավորենք Աստծուն` անտեսելով: Այս շաբաթը եկեք այլ կերպ ապրենք: Մենք բազում ստորագրություններ ենք դնում այս կամ այն գրության
տակ, պարտավորվում ենք կատարել, բազում պայմանագրեր ենք կնքում և պարտավորվում ենք չխախտել:
Ինչու ենք վախենում ուխտ կապել Աստծու հետ և հավատարիմ մնալ նրա պատվիրաններին մեր կարողության չափով: Աստված
կտեսնի մեր պատրաստակամ կեցվածքը և կօգնի մեզ դժվարություններում,
ընդառաջ կգա մեզ նեղության ժամանակ: Այդ ճանապարհին կարող ենք նաև
սխալվել, մեղանչել, ընկնել, բայց մենք վեր կենալու հրաման ունենք, եթե հիշենք մեր սիրելի Ոսկեբերանին`որ ասաց.
«Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը, վաղվան մի թող այն,
վաղը երբեք վերջ չունի»:Ուրեմն այսօր կայացնենք որոշում և չվախենանք ստորագրել Աստծո հետ կապած ուխտի տակ:
Բարի շաբաթ թող լինի բոլորիս համար: