Ինչո՞վ կարող ենք զարմացնել մեր Տիրոջը: Մեր հավատքով և անհավատությամբ:
Երկուսի օրինակն էլ կա Աստվածաշնչում: Հարյուրապետի` որի ծառան հիվանդ էր,
և օրենքի ուսուցիչների, որոնք չհավատալով խաչը հանեցին Նրան: Հրաշքը չի կարող հավատքի աղբյուր լինել,
Մեր աղոթքի սկիզբն ու վերջը թող լինի Տիրոջից հավատքի ավելացում խնդրելը և զորություն` հավատքի համար պայքարելու:
Ոմանք ասում են, թող հրաշք լինի, կհավատանք: Ինչպես որ խաչի վրա ասում էին եթե Աստծո Որդին ես ազատիր քեզ:
Հրաշքը մեկին զարմացնում է, մեկին զայրացնում, մեկին վախեցնում է, մեկի հավատքը ամրացնում:
Քրիստոս ծնվեց, մոգերը երկրպագեցին, թագավորը կամեցավ սպանել:
Երբ Նա հրաշքներ էր գործում, պարզամիտ մարդիկ երկրպագում էին Նրան, սակայն օրենքի ուսուցիչները կամեցան սպանել:
Եթե Աստված մեր գործած ամեն մեղքի համար մեզ պատժեր, մենք վախից կհավատայինք ու կենթարկվեինք Նրա խոսքին,
ինչպես դա անում ենք օրենքի պատժից խուսափելու համար: Սակայն Աստված Սեր է և կամենում է, որ մենք Իրեն սիրենք, ոչ թե վախենանք:
Պահենք պատվիրանները ոչ թե վախից, այլ մեր օգտի համար: Ինքնակամ սեր և գիտակից հավատք է ուզում մեր Տերը:
Մեր Տերը ուզում է նաև որ մենք խոսենք Իր հետ անկեղծորեն: Եթե մենք մեր բոլոր բացերը, տկարությունները և ուրախությունները
պատմենք Հիսուս քրիստոսին, մենք ամբողջ օրը և ամեն օր աղոթած կլինենք և Աստծու հետ միշտ խոսելու բան կունենանք:
Մենք թող լույս լինենք Քրիստոսին ճանաչելուց հետո և թող այդ լույսը ազդի և հալածի խավարը:
Կուզեի ունենալ այնպիսի հավատ, որ Տերը զարմանար հավատիս վրա:
Կուզեի ունենալ այնպիսի հավատ, որ հալածվելիս չերկմտեի խոսքերին Նրա.
Կուզեի ունենալ այնպիսի հավատ, որ պարծանք լիներ հավատքի համար մեռնել կամովին: