Երկու եղբայր միասին աշխատում էին ընտանեկան ֆերմայում: Եղբայրներից
մեկն ամուսնացած էր, և մեծ ընտանիք ուներ: Մյուսն ամուսնացած չէր: Ամեն
օրվա վերջում եղբայրները ստացված մթերքներն ու եկամուտները հավասար
կիսում էին: Մի անգամ չամուսնացած եղբայրն ինքն իրեն ասաց.
– Ամեն ինչ հավասար կիսելն անարդար բան է: Ես մենակ եմ, և իմ պահանջմունքներն էլ քիչ են:
Այդ պատճառով էլ նա ամեն գիշեր իր ամբարից մի պարկ ցորեն էր վերցնում,
և դաշտն անցնելով` գաղտնի տեղափոխում էր եղբոր ամբարը:
Միևնույն ժամանակ ամուսնացած եղբայրն ինքն իրեն մտածում էր.
– Ամեն ինչ հավասար բաժանելն անարդար բան է: Ի վերջո, ես կին ու երեխաներ ունեմ, որոնք ծերության օրոք կհոգան իմ մասին:
Իսկ իմ եղբայրը միայնակ է, ոչ ոք նրա մասին չի հոգա ապագայում:
Դրա համար էլ նա ամեն գիշեր իր ամբարից մի պարկ ցորեն էր տեղափոխում եղբոր ամբարը:
Տարիներ շարունակ եղբայրները զարմանում էին, որ իրենց ցորենը չի պակասում,
մինչև որ մի գիշեր բախվեցին իրար ու ամեն ինչ հասկացան:
Պարկերը մի կողմ դնելով` նրանք գրկախառնվեցին…
Սաղմոս 25
Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար։
Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար։
Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։ Ողորմութիւնդ,
Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին
ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։ Չարագործների ամբոխը ես ատեցի
եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ,
Տէ՛ր. թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։
Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը։