Աստված չի կարող համարվել չարի պատասխանատու: Նա, որ ստեղծողն է գոյի և ոչ թե անգոյի, նա, որ տվել է տեսողությունը և ոչ թե կուրությունը, նա որ ծնունդ է տվել առաքինությանը և ոչ թե առաքինության բացակայությանը և, որպես վարձ, այն առաջարկել է նրանց, որոնք աստվածային բարիքները առաքինաբար վայելելու առաձնաշնորհն են ապրում, և դա առանց մարդկային բնությունը բռնադատությամբ ենթարկելու իր քմահաճության՝ նրան, հակառակ իր կամքին, քաշել տանելով դեպի բարին որպես անշունչ մի առարկա: Եթե պայծառ երկնքում, երբ լույսը շողում է իր մաքուր փայլով, մեկը կամովին ծածկի իր տեսողությունը՝ իջեցնելով իր կոպերը, արևը պատասխանատու չէ, որ նա լույսը չի տեսնում: Ամեն չար բան բնորոշվում է բարու բացակայությամբ, չարը չունի սեփական գոյություն, չենք կարող այն նկատել որպես իրականություն: Արդարև, ոչ մի չար բան գոյություն չունի ազատ կամքից դուրս, այլ նա իր անունն ստանում է բարու բացակայությունից: Արդ, ինչ որ չկա, չունի իրականություն, և ինչ որ չունի իրականություն, գործը չէ նրա, ով ստեղծել է իրականությունը:
ՍՈՒՐԲ ԳՐՒԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ