1. Բողոքականները չեն մեծարում սուրբ Կույսին, ոչ էլ նրա բարեխոսությանը դիմում։ Սա հավանաբար մի հակազդեցություն է կաթոլիկների կողմից Կույսի չափազանցված մեծարմանը։ Բողոքականների որոշ խմբավորումներ նույնիսկ հասնում են նրան, որ նմանեցնում են Կույս Մարիամին ձվի կճեպի, որը ճուտիկի դուրս գալուց հետո անպիտան է դառնում։ Եվ բնականաբար, նրանք չեն նշում սուրբ Կույսի տոներից և ոչ մեկը։ 2. Որոշ բողոքականներ այնքան համարձակ են, որ կոչում են Կույս Մարիամին «մեր քույրը»։ 3. Ավելին, նրանք ասում են, թե Տեր Հիսուսին ծնելուց հետո Կույս Մարիամն ապրեց Հովսեփի հետ իբրև նրա կինը և ծնեց զավակներ, ովքեր հայտնի են իբրև «Հիսուսի եղբայրներ» կամ «Տիրոջ եղբայրներ»։ 4. Բողոքականները մերժում են նաև Եկեղեցու կողմից Կույսին տրվող որոշ անվանումներ։ 5. Բողոքականների կողմից Կույս Մարիամին չմեծարելը երևում է նրանից, որ Սուրբ Գրքի իրենց թարգմանության մեջ հրեշտակի կողմից նրան տրված «շնորհով լի» անունը34 նրանք փոխարինել են «մեծապես հաճություն գտած» (highly favoured) արտահայտությամբ։ 6. Նրանք հաճախ Աստծո Մոր, այսինքն՝ Աստվածածնի փոխարեն Կույսին կոչում են «Հիսուսի մայր»։ Հարցեր Շէնուդա Պատրիարքին
Shenuda badriark, der armen, ter armen, fatherarme,hayeren, hogevor, hogevor erger, qarozner, terunakan axotq hayeren, հոգևոր, քարոզներ, Շէնուդա Պատրիարք, axotq erexaneri hamar, harcer hogevor, hogevor vkayutyun 2017, Проповеди духовныe, Православие,