Զգո՛ւյշ եղիր սրտիդ հետ, նրա մասին Սուրբ Գրքում է գրված…

Վաղ թե ուշ բերանը հայտնում է այն, ինչ կուտակված է սրտում:
Աստվածաշնչում բազում համարներ ենք կարդում սրտի մասին, և մենք էլ գիտենք, որ մեր կյանքը կախված է մեր սրտի աշխատանքից:
Բժիշկները հազարավոր խորհուրդներ են տալիս սիրտը առողջ պահելու վերաբերյալ: Հայրերը ասում են, «սիրտդ կապիր եկեղեցու հետ»:
Որքա՜ն կարևոր դերակատարություն ունի սիրտ օրգանը: Այնտեղ են պահվում նվիրական անուններ, մտերիմների նկատմամբ ունեցած սերը,
երբեմն այն նվիրում ենք մեկին, երբեմն ուզում ենք որ մեկը մեզ նվիրի իր սիրտը: Սրտով ուրախանում ենք, սրտով տխրում ենք:
Երբեմն սրտի փոխպատվաստման համար պահանջվում է մեկ այլ մարդու սիրտ, որ մահացել է օրինակ ավտովթարից:
Մի խոսքով մենք սիրտ օրգանը ընկալում ենք որպես մեր կյանքի շարժիչ ուժ, մինչդեռ այն ավելի կարևոր առաքելություն ունի…
 
Եզեկիելի մարգարեությունում գրված է. «Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի
եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ»։
Սա մեզ հիշեցնում է այն մասին, որ Աստված նույնպես ուզում է մեզ տալ նոր սիրտ, բայց ոչ թե նրա համար, որ եկարացնի մեր երկրային կյանքը,
այլ որպեսզի նվիրի հավիտենական կյանք: 2700 տարի առաջ Սողոմոնը առակաց գրքում նույնպես գրել է սրտի մասին:
Մեր Տերը նույնպես շատ է ակնարկել սրտի կարևորության մասին: Փաստորեն մեր փրկության մեծագույն հարցերը մեր սրտում են,
իսկ մենք այնտեղ խնամքով պահում ենք նախանձ, ատելություն, հպարտություն, և ուզում ենք առո՞ղջ լինել: Անհնար է…
Աստված մեր մեղքերի համար զոհեց Իր Որդուն, որպեսզի մեք մեր սրտերը հանձնենք Նրան «վիրահատություն» անելու համար:
Քանի որ Քրիստոս շատ թանկ վճարեց մեր ազատագրման համար: Միայն նա, որը գիտակցում է իր մեղավոր վիճակը, կարող է ընդունել Աստծո փրկությունը:
Տեսնենք թե ինչ է ասում Աստվածաշունչը սրտի մասին:
 
«Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի
հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ»։ Առակաց 2:10
 
«Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում,
քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ»։ Մատթ 15:18
 
«Սիրտդ տո՛ւր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար»։ Առակաց 23:12
«Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։
Տո՛ւր ինձ, որդեա՛կ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն ինձ՝ իմ ճանապարհին»։ Առակաց 23:17
«Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ»։Մատթ.12:31
«Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար»։ Առակաց 4:22
«Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած». Սաղմոս 13:1