Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։ (Առակաց)

Ով անմեղ է կարծում իրեն, թող աչքի անկացնի այս տողերը…
«Մեղա՜յ ամենասուրբ Երրորդութեանն» զղջման աղոթքի երրորդ պարբերության մեջ մենք զղջում ենք մեր լեզվի չարության և ստախոսության համար: Հիմա առանձին-առանձին ծանոթանանք այդ մեղքերի հետ և համոզվենք, որ մենք օրվա ընթացքում հարյուրավոր մեղքեր ենք գործում, նույնիսկ առանց գիտակցելու, և առանց ուշադրության արժանացնելու: Նաև գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրս ամենահարմար առիթի դեպքում ասում ենք, որ մեղավոր չենք: Երբ մեզ անմեղ ենք կարծում, այդ պահին կարող ենք ստուգել մեզ: Կարո՞ղ ենք ասել, Տեր, դատիր ինձ Քո արդար դատաստանով: Ընդհակառակը, միշտ խնդրում ենք Աստծու ողորմություը և ներողամտությունը: Ապա…տեսնենք որտեղ ենք մեղանչում:
Մեղա՜յ չարաբանութեամբ լեզուիս`
ստախօսութեամբ, սուտ երդմամբ,երդմնազանցութեամբ,
հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ,
շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ
եւ ծաղու, «ծաղր» իմաստով
զրախօսութեամբ,հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ,
տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով. մեղա՜յ Աստուծոյ:
 
«Եթե մեկը խոսքով չի մեղանչում, կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու
իր ողջ մարմինը»,- ասում է Հակոբոս առաքյալը։
Մեր լեզուն՝ «այդ փոքրիկ անդամը», գործածելիս մեծ զգուշության
ու զգոնության կարիք ունենք, որովհետև նրանով՝ որպես գործիքով, կարող ենք շատուշատ և՛ բարի, և՛ չար գործեր կատարել.
թե՛ վերքեր բուժել և թե՛ վիրավորել, թե՛ կենդանացնել և թե՛ սպանել, թե՛ մարդկանց մեղքից հետ պահել ու դեպի առաքինությունները մղել և թե՛ դեպի մեղքը գայթակղեցնել, ինչպես նաև թե՛ մեր փրկությունն ապահովել և թե՛ ինքներս մեզ դատապարտել։
 
Քանզի լեզուն ինքնագլուխ՝ առանց հոգուն հնազանդվելու, չի գործում, ինչպես Տեր Հիսուսն է ասում. «Բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարինէ հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարն է հանում։ Ասո՛ւմ եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն դատարկ խոսքի համար պատասխան պտի տան դատաստանի օրը, որովհետև քո խոսքերո՛վ ես արդարանալու և քո խոսքերո՛վ դատապատվելու(Մատթ. ԺԲ 34-37)։
Սրանք մեզ հանդիպում են ամենուրեք, ուզենք թե չուզենք, իսկ հնարավո՞ր է, որ մարդը երբևէ համարձակվի իրեն անմեղ համարել…
Փառք Աստծո: Հնարավորություն ունենք այս զղջման աղոթքի միջոցով
խոստովանել մեր մեղքերը ամեն կիրակի, և առհասարակ: Ինչպես ժողովուրդն է ասում , ատամները միայն լվանալու և ծամելու համար չեն, նրանք նաև հզոր պատնեշ են անսանձ լեզվի համար.