Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Գ. օր Սուրբ Ծննդեան.
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին տնօրինությունները, որոնցով Նա հայտնվեց աշխարհին (Գաբրիել հրեշտակապետի ավետումը, Հիսուս Մանկան ծնունդը, 8- օրյա թլփատությունը, հովիվների և մոգերի երկրպագությունը, 40-օրյա գալուստը Տաճար, ինչպես նաև Հորդանանում մկրտվելը), առաջին դարերում տոնել են միևնույն՝Աստվածահայտնություն կոչվող մեծ տոնախմբական շրջանում:
Հետագայում այս տոնի գրեթե բոլոր հիշատակներն առանձնացան՝ տարվա մեջ բաշխվելով ըստ համապատասխան ամիսների և օրերի: Մնացին միայն Ծնունդը և Մկրտությունը, որոնք, ըստ Ավետարանի, կատարվել են միևնույն օրը՝ երբ Հիսուսը 30 տարեկան էր: Ըստ ավանդության՝ այդ օրը հունվարի 6-ն է:
Ավելի ուշ, V դարում, Հունական Եկեղեցին Ծննդյան տոնը ևս անջատեց Մկրտությունից և սկսեց այն տոնել դեկտեմբերի 25-ին, որը տարածում գտավ ողջ աշխարհում: Սակայն Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց հնագույն ավանդությանն ու առաքելական կանոնին և առ այսօր Քրիստոսի ծննդյան և մկրտության հիշատակը միացյալ տոնում է հունվարի 6-ին՝ Աստվածահայտնություն անվանումով:
Աստվածահայտնության տոնախմբական շրջանը տևում է ութ օր՝ կոչվելով Ս. Ծննդյան ութօրեք, և եզրափակվում է Անվանակոչության տոնով:
Հետևաբար մենք միմյանց ութ օր շարունակ կարող են ողջունել նույն կերպ`
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.
Սրբազան Ավանդություն կայքից է տեղեկությունը: