Քո Սուրբ երկյուղի կարիքն ունենք բոլորս Տեր Հիսուս Քրիստոս: Ներշնչիր այն մեր սրտերում, որպեսզի մեր շրթունքները զգույշ վարվեն քո խոսքերի հետ, մեր անձերը խոնարհվեն Քո հզոր ձեռքի տակ: Անտարբերությունը իշխել է մեզ, վտանգը տեսնում ենք, բայց համառորեն լռում ենք, սատանայի ցանցը փռված է մեր երկրի վրա: Ո՞վ կարող է ազատվել, եթե ոչ Աստծո երկյուղ ունեցողները: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր:

Սուրբ Գրքի չի14731281_1213738598692752_5310912126493219084_nմացությունն է բոլոր չարիքների աղբյուրը։ Մենք պատերազմելու ենք գնում անզեն, հապա ինչպե՞ս պիտի փրկվենք։ Դյուրին է փրկվել Ս. Գրքով, իսկ առանց դրա անհնար է: (ս. Հովհաննես Ոսկեբերան)։
 
Հոգևոր ճամփորդություն կատարենք Աստվածաշնչում օրվա ավարտին…
Եկեք մենք էլ Անդրեասի նման ասենք. «Գտանք Մեսիային».
Պետրոսի նման ասենք .«Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։
Բորոտի նման, թե` «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»
և լսենք Նրա երանելի ձայնը` թե. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։
Աշակերտների նման ասենք`«Տէ՛ր,փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք».
և լսենք, թե` «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»։
Հիվանդ կնոջ նման ասենք`«Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կփրկուեմ»։
Եվ լսենք քաջալերող ձայնը` «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»։
Կույրերի նման աղաղակենք`ասելով. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»։
Եվ նա մեզ ասի`«Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։
«Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»։
Բայց չլինի հանկարծ, թե մեր մասին այս կարծիքն ունենա մեր Տերը…
«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»։Եվ կամ չլինի թե հիմար կույսերի պես ասենք`թե «Տէ՛ր,տէ՛ր, բա՛ց արա»։ Ու լսենք սարսափազդու պատասխանը` թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։
Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։