Աստվածաշունչը և մյուս գրքերը.

Քո լույսով լուսավորվեցինք, և Քո Սուրբ Խաչին ապավինեցինք Քրիստոս Փրկիչ մեր, ողորմիր մեզ Քո մեծ ողորմությամբ և Քո գթառատությամբ ներիր մեզ:
Ավետարանը տարբեր է այլ գրքերից, որովհետև կրթում է սիրտն
ու հոգին։ Կաթից ավելի սննդարար կերակուր է այն, Գողգոթայի
խաչի փեթակի մեջ պատրաստված մեղրն է, իբրև նոր մանանա:
(Խրիմյան Հայրիկ)։
Ավետարանն այն Գիրքն է, որից ավելի բարձր մտավորական
արտադրություն լույս եկած չէ (Մաղաքիա արք. Օրմանյան)։
Աշխարհում Սուրբ Գրքից ավելի հստակ գիրք բնավ չկա։ Սուրբ
Գիրքը մյուս ուրիշ գրքերի հետ այն համեմատությունն ունի, ինչպես
արևը՝ հասարակ ճրագի հետ։ Ս. Գրքից բնավ դուրս մի՛ եկեք. եթե
նրա մեջ մնանք, այն ժամանակ իրական կյանքը պիտի շահենք
(Մարտին Լյութեր)։
Գիտելիք ձեռք բերելու համար կարդալը մի բան է, իսկ խրատի
համար կարդալը՝ մի այլ բան։ Առաջին դեպքում շատ է ընթերցվում,
իսկ երկրորդ դեպքում շատ ընթերցել պետք չէ. հենց որ կարդացածից
ինչ-որ բան ընկնում է սրտի մեջ, կանգ առ և մտածի՛ր՝ փորձելով նաև
պարզաբանել և ավելի խորացնել այդ միտքը սրտիդ մեջ։ Սա նույնն
է, ինչ այն դարձնել Աստծո մասին խոկալու առարկա։ Այս եղանակով
կսնուցեք և կաճեցնեք ձեր հոգին, ոչ թե կլցնեք այն, ինչպես պարկը
(ս. Ֆեոֆան Զատվորնիկ)։
Կարդալով աշխարհիկ ստեղծագործություններ, ամսագրեր ու
թերթեր՝ դու հետաքրքրվում ես արտաքին աշխարհի իրադարձություններով։ Մի՛ անտեսիր ներաշխարհդ ու հոգիդ. նա ավելի մոտ է քեզ ու ավելի թանկ։ Ամենից շատ ու ամենից հաճախ ընթերցիր
Ավետարանն ու սուրբ հայրերի գրվածքները, քանզի քրիստոնյայի համար
Աստվածաշունչ Գրքեր չընթերցելը մեղք է
(ս. Իոան Կրոնշտադտսկի)
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից
12226921_894311407349776_5665079401059813077_n