Հորդորում են Եկեղեցու Հայրերը.

Ով իսկապես ճանաչել է Սուրբ Գրքի գիտությունը, գիտի, որ Գրքի ամենապարզ
ու ամենաիմաստուն խոսքի զորությունը հետապնդում է միևնույն նպատակը՝
մարդու փրկությունը, իսկ այս գիտությանն անհաղորդը հաճախ է գայթակղվում:
(ս. Պետրոս Դամասկացի)։
 
Տգետ ու կույր են բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում, որ Ս. Գրքի
ընթերցանությունը մղում է մարդու կոչմանն արժանի ու վեհ գաղափարների:
(Որոգինես Ալեքսանդրացի)։
 
Ճշմարտությանն հասնելու ամենահուսալի շավիղը Ս. Գրքի
ընթերցանությունն է, քանզի այստեղից ենք իմանում, թե ինչ պետք
է անել և ինչ չանել։ Այստեղ վաղուց ի Տեր ննջած մարդիկ ասես
հարություն են առնում իրենց վեհ կյանքով ու ճանապարհ ցույց տալիս նրանց,
ովքեր կամենում են հետևել իրենց բարի օրինակին։ Ահա թե ինչու յուրաքանչյուր
ոք, ով տկարանում է իր պարտականությունների կատարման մեջ, ընթերցելով Ս. Գիրքը կարող է զորանալ։
Միայն թե խորհուրդ եմ տալիս. այդ ընթերցանությունը թող ուղեկցվի աղոթքով:
(ս. Բարսեղ Կեսարացի)։
190572