Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում.

«Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է
քեզ, առաւել եւս մարմինն իմ, ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր,
ուր ճամփայ չկայ»։ Սաղմոս 62:1

Արթնացա՞նք Աստծո կամքով, պարտավոր ենք կատարել Նրա կամքը:
Հակոբ Մծբնա Հայրապետը ասում է, եթե կորցնենք առաջին պատվիրանը,
կմոլորվենք նաև մնացած իննի մեջ: Իսկ առաջին պատվիրանը ասում է.
«Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն
քեզ համար»: Ավետարանը և եկեղեցու վարդապետությունը մեր կյանքի
շինության հիմքն է, որ ամուր է, մնացածը մենք ենք կառուցում, որակյալ,
կամ, անորակ նյութից: Իսկ որակյալ շինանյութ կարող ենք վերցնել միայն եկեղեցուց, որի արմատը Ավետարանն է, ավանդությունն է, մեր հայրերն
են:

Մարդիկ այլևս ոսկե ու արծաթե կուռքեր չեն պաշտում, այլ պաշտում
են ուղղակի ոսկին ու արծաթը, և իրենց հույսը դնում են դրանց վրա:
Հովհան Ոսկեբերան:

Արդ, փնտրենք արքայությունը, եղայրնե՛ր, ոչ այնպես, ինչպես Ղովտի կինը,
որ ետ նայեց և աղի արձան դարձավ, քանզի թեև դուրս եկավ Սոդոմից, սակայն
ետ շրջվելով՝ կործանվեց: Նույնպես և մենք, եթե արքայությունը փնտրելով՝
թողնում ու ետ ենք դառնում դեպի աշխարհի սերը, կործանվում ենք:
Գրիգոր Տաթևացի:

Արծաթսիրության մոլությունն էր պատճառը, որ սատանան Հուդայի
սիրտը սողոսկեց, ապա այն գրավեց և հետո համարձակաբար
հաստատվեց նրա մեջ:
Գրիգոր Աստվածաբան:

 

421_963489350431981_2951044029942757931_n