Ամոթ չէ չիմանալը, ամոթ է չսովորելը…Ի՞նչ է Տնօրհնէքը։

 

Մենք, որպէս Հայ Եկեղեցու հաւատարիմ զաւակներ, պարտաւոր ենք
լաւ իմանալ եւ ճանաչել մեր Եկեղեցին, նրա պատմութիւնը,
Դաւանութիւնը: Ինչպէս որ սխալ բժշկագիտութիւնը կարող է սպանել մարդկանց, այնպէս էլ ամէն մի շեղում Քրիստոնեական
վարդապետութիւնից կարող է սպանել մեր հոգիները: Ուստի
ճանաչենք նաեւ «գառան մորթի հագած գայլերին», որոնք այսօր
վխտում են Հայաստանում, եւ որոնց նպատակն է ցրել Եկեղեցու հօտը, յափշտակել ոչխարներին:

Հարց. – Ի՞նչ է Տնօրհնէքը։
Պատասխան. – Սովորութիւնը սկիզբ է առնում Առաքելական դարից,
երբ առաքեալները եւ հոգեւորականները շրջում էին տները և աւետում
Յիսուսի Ծնունդն ու Յարութիւնը։ Այս սովորութեան համաձայն էլ
քահանաները շրջում են տները՝ քարոզելով եւ Աւետարան ընթերցելով։
Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին տնօրհնեքն իբրև
արարողություն հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից.
«… Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ և օրհնեց
աշակերտներին, որի համար նույն Խաչն ու Ավետարանը
խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին տանելով տուն՝ օրհնում ենք
մեր բնակարանները»:
Մեր Տիրոջ Հիսուսի Համբարձումից հետո Հիսուսի տասներկու
առաքյալները, հետևելով Տիրոջ օրինակին,
Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության բարի լուրն ավետելու
և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները:
Ուստի և այս ավանդությունը հետագայում շարունակեցին
առաքյալների հետևորդները՝ ձեռնադրված և օծված
քահանաները: Համաձայն վերոհիշյալ ավանդության՝ հայ
եկեղեցականը Հիսուսի Ծննդյան ու Զատիկի տոների առիթներով
այցելում է հավատացյալների տները՝ պատշաճ արարողությամբ
օրհնում նրանց և բնակարանները և տալիս օրվա ավետիսը:
Տնօրհնեքի ժամանակ քահանայի կողմից օրհնվում է
հիմնականում տունը, տան հացը, ջուրը և աղը: Արարողության
վերջում, որպես օրհնության և առատության մնայուն նշան,
քահանան տան անդամներին նշխար է տալիս, որը պետք է
սրբությամբ պահվի ալյուրի մեջ կամ մի այլ վայելուչ տեղ՝ ի
նշան տան ունեցվածքի առատության, բերրիության ու հաջողության:
Տնօրհնեք է կատարվում նաև, երբ նոր բնակարանամուտ
է լինում կամ անհաջողությունների պատճառով խախտվում է
տան խաղաղությունը ու երբ տանն զգացվում է չար ուժերի
ներգործություն:
Քանի որ այս արարողությունը կարևոր է մեր ընտանեկան
համերաշխության, ամրության ու խաղաղության համար,
ուստի անհրաժեշտ է և պատշաճ, որ բանիմաց քրիստոնյան
ինքը գնա եկեղեցի և քահանային հրավիրի տնօրհնեքի:
Սաղմոս126 :2
Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։