ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 14: 1-14
ՅԻՍՈՒՍ՝ ՃԱՄԲԱՆ ԴԷՊԻ ՀԱՅՐԸ
1 «Սրտերնիդ չխռովի. Աստուծոյ հաւատացէք, ինծի ալ հաւատացէք։ 2 Իմ Հօրս տունը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ՝ ես ձեզի պիտի ըսէի՝ ‘Հիմա կ՚երթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ’։ 3 Եւ եթէ երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորէն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպէս զի ո՛ւր որ ես եմ՝ դուք ալ հոն ըլլաք։ 4 Ո՛ւր որ ես կ՚երթամ՝ գիտէք ու ճամբան ալ գիտէք»։
5 Թովմաս ըսաւ անոր. «Տէ՛ր, չենք գիտեր ո՞ւր կ՚երթաս եւ ի՞նչպէս կրնանք ճամբան գիտնալ»։ 6 Յիսուս ըսաւ անոր. «Ես եմ ճամբան ու ճշմարտութիւնը եւ կեանքը. մէկը Հօրը քով չի գար՝ եթէ ոչ ինծմով։ 7 Եթէ զիս ճանչնայիք, իմ Հայրս ալ պիտի ճանչնայիք եւ ասկէ յետոյ պիտի ճանչնաք զանիկա ու տեսնէք զանիկա»։
8 Փիլիպպոս ըսաւ անոր. «Տէ՛ր, Հայրը մեզի ցուցուր ու հերիք է մեզի»։ 9 Յիսուս ըսաւ անոր. «Այսքան ժամանակ ես ձեզի հետ եմ եւ զիս չճանչցա՞ր, Փիլիպպոս։ Ան որ զիս տեսաւ՝ Հայրը տեսաւ եւ դուն ի՞նչպէս կ՚ըսես թէ Հայրը մեզի ցուցուր։ 10 Չե՞ս հաւատար թէ ես Հօրը մէջն եմ ու Հայրը իմ մէջս է։ Այն խօսքերը որոնք ես ձեզի կը խօսիմ, ո՛չ թէ ինքնիրմէս կը խօսիմ, հապա Հայրը, որ իմ մէջս բնակած է, անիկա կը գործէ այս գործերը։ 11 Հաւատացէ՛ք ինծի, թէ ես Հօրը մէջն եմ ու Հայրը իմ մէջս է. 12 Ապա թէ ոչ՝ գոնէ գործերուն համար ինծի հաւատացէք։ Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ՝ ‘Ան որ ինծի կը հաւատայ, այն գործերը որոնք ես կը գործեմ, ինք ալ պիտի գործէ եւ անոնցմէ աւելի մեծ գործեր պիտի գործէ’։ Վասն զի ես Հօրս քով կ՚երթամ։ 13 Իմ անունովս ի՛նչ որ խնդրէք, պիտի կատարեմ զանիկա, որպէս զի Հայրը Որդիովը փառաւորուի։ 14 Եթէ իմ անունովս բան մը խնդրէք, զանիկա պիտի կատարեմ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ. Նախորդ սերտողությունից իմացանք, որ Հիսուս տեղեկացրեց Հուդայի մատնության մասին, զգուշացրեց նաև Պետրոսին՝ իր ուրացության մասին, քանի դեռ չէր եղել, որպեսզի երբ կատարվի ոչ ոք անակնկալի չգա պատահածից: Իրադարձությունները զարգանում են նախատեսվածի պես, ըստ մարգարեության, ըստ Հիսուս Քրիստոսի թույլտվության և ըստ կամավորների պատրաստակամության, որ հանցավոր համաձայնության եկան չարի ծրագիրը իրականացնելու համար: Տէր Հիսուս գիտեր, որ Ինքը պարտության է մատնելու սատանային՝ հարություն առնելով, բայց նախապես զգուշացրեց մարդկանց, որ չարի գործակից չլինեն: Սակայն Քրիստոսի խոսքը այդ պահին հասանելի չեղավ հոգու կուրության պատճառով, այլ հասանելի և նույնիսկ տեսանելի դարձավ այն ժամանակ, երբ ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես որ կանխավ ասել էր Տէր Հիսուս Քրիստոս: Մինչև այսօր էլ մարդը հիմնականում լսում է Աստծու խոսքը, բայց քայլում է իր սեփական կամքի համաձայն: Ավետարանը կարդալիս, երբեմն թվում է, թե այլևս որևէ բան չմնաց, որ Հիսուս չսովորեցրեց աշակերտներին, բայց հաջորդ ուսուցման մեջ տեսնում ենք, որ մի նոր գաղափար է տալիս, մի նոր պատգամ է հաղորդում նրանց: Տէր Հիսուսի երկար ուսուցումից և հատկապես մատնությունն ու ուրացությունը կանխատեսելու փաստից աշակերտները ահաբեկված և մտահոգ էին: Տեսավ այդ երևույթը Հիսուս Քրիստոս և գոտեպնդեց աշակերտներին, ասելով,- Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացեք Աստծուն, հավատացեք և Ինձ:
Այս բոլոր ասածները հոտագայում տեսան աշակերտները, հիշեցին բոլոր խոսքերը, որ ասել էր իրենց, թե կփնտրեք Ինձ: Փնտրեցին աշակերտները, երբ տարատեսակ ծանր փորձությունների մեջ ընկան, հալածվեցին և այդ խոսքերը հիշելով հաղթահարեցին ամեն դժվարություն: մենք, ո այսօր կարդում ենք Քրիստոսի նախազգուշացումները, աշակերտների նախնական անգիտությունը, կամ հետագա զորավոր հավատքի մասին, պետք է որ կրկնակի ուշադրությամբ հետևենք այս խոսքերին, որ կարդում ենք Ավետարանում: Նույն խոսքերը մեզ է ասում, զորավոր զենքի՝ սիրո մասին, որով կարելի է հաղթահարել ամեն տեսակ նեղություն ու վիրավորանք: Եթե ուզում ենք որ մարդիկ իմանան, թե մենք Քրիստոսի աշակերտներն ենք, պետք է սիրենք միմյանց, և արժանանաք այդ պատվին՝ կոչվելու Քրիստոսի աշակերտ: Երբ Քրիստոս գիտե, որ մենք հավատարիմ ենք Իրեն, բայց տկար ենք, Պետրոսի պես մխիթարում է մեզ նույնպես: Աշակերտների սրտում տագնապ տեսավ, քանի որ եթե Պետրոսը, որ գլխավոր է կոչվում, երեք անգամ կարող է ուրանալ, ուրեմն ինչ կլինի մյուս աշակերտների հոգեվիճակը: Դրա համար ասում է, - Հավատացեք Աստծուն, հավատացեք և Ինձ, որպեսզի կարողանաք հաղթահարել ամեն տեսակ դժվարություն:
Նախորդ համարի մեջ աշակերտներին ասաց, որ դուք չեք կարող գալ այնտեղ ուր ես եմ գնում, երբ նկատի ուներ խարելությունը, իսկ հիմա ասում է, որ Իմ Հոտ տան մեջ բազում օթևաններ կան, որոնք կարող ընդունել ձեզ այնտեղ: Քաջալերում է աշակերտներին, որ այդ օթևաններում իրենք իրենց ուրույն տեղը ունեն, որովհետև նրանք պետք է լինեն իրենց Վարդապետի մոտ, ուր որ վարդապետն է: Այս խոսքերը ասում էր նրանց, որպեսզի խաչի վրա տեսնելիս, չհուսահատվեն, այլ հավատան այն խոսքին, որ ասել էր, դուք կլինեք այնտեղ, ուր Ես եմ, և ավելացնում է, ասելով,- Դուք գիտեք, թե ուր եմ գնում, և գիտեք նաև ճանապարհը: Այս խոսքերը ասում է նրանց, և հնարավորություն է տալիս, որ հարց տան Իրեն՝ գնալու տեղի մասին, որովհետև տեսնում է աշակերտների ընկալման ունակությունը: Թովմասը հարցրեց Նրան,- Տէր, Չգիտե՛նք ո՛ւր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը: Հիսուս տալիս է մի պատասխան, որի վրա կարելի է հիմնել զորավոր հավատք և հետևել խոսքերի հեղինակին: - Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, պատասխանեց նրանց Տէր Հիսուս: Հայտնեց նրանց, որ Ինքը գնում է Հոր մոտ, և դիպի Հայր տանող -անապարհը Ինքն է, ինքն է նաև ճշմարտությունը, որին հետևելիս աշակերտները խաբված չեն լինի, Ինքը նաև Կյանքն է, որ եթե աշակերտները նույնիսկ մեռնեն էլ, ինքն է կյանքը և հարությունը: Ի՞նչ պետք մահկանացու մարդուն՝ իր ողջ կյանքի ընթացքում: Ճանապարհ, ճշմարտություն և կյանք, ինչ համար որ պայքարում է մարդը:
Մի՞թե ավելի կարևոր բան կա մարդու համար, իր կյանքը ապրելու ընթացքում:Նախորդ գլուխներում մենք իմացանք նաև, որ Քրիստոսն է երկնքից իջած Հացը, կյանքի անմահական ջուրն է, հարությունն է, և մեր փրկությունն է: Հետևաբար միայն անմիտ մարդիկ կարող են անտեսել այդ հավիտենական արժեքները՝ հանուն ժամանակավոր ու անցողիկ արժեքների: Պատվիրում է արթուն մնալ և հետևել Իրեն, քանի որ առանց Իրեն ճանապարհ չկա դեպի Հայրը: Այս խոսքերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ Ինքն ու Հայրը մի են: Քանի որ նախորդ ուսուցման ժամանակ ասում էր, որ ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե նրան Հայրը չկանչի: Իսկ հիմա ասում է, որ առանց Իրեն չենք կարող գնալ Հոր մոտ; Հոր և Որդու հավասարությունն է փաստում այս խոսքերը: Հետևելով այս խոսքերին մենք կարող ենք մեր կյանքը կառուցել այս խոսքերը հավաստիության վրա: Եթե մեր ժանապարհը Քրիստոսն է, ուրեմն սայթաքելու առիթ չունենք: Եթե մեր ճշմարտությունը Քրիստոսն է, ուրեմն մեղանչելու իրավունք չունենք; Եթե մեր կյանքը Քրիստոսն է, ուրեմն մեռնելը շահ է, ինչպես որ ասում էր Պողոս առաքյալը: Մենք շատ հաճախ մոռանում ենք մեր հավիտենական Առաջնորդին, և հետևում ենք մարդկային վաղանցուկ փառքին կամ հեղինակությանը, որի պատճառով կորցնում ենք ճշմարիտ ճանապարհը, և խաթարում ենք մեր ապրած կյանքը: Տեեսեք, սիրելիներ, վերևում աշակերտներին ասաց, որ դուք գիտեք Ինձ, և հիտեք, թե ուր եմ գնում, գիտեք նաև ճանապարհը: Իսկ հիմա ասում է,- եթե ինձ ճանաչեիք, կճանաչեիք նաև Իմ Հորը, այսուհեըև կճանաչեք Նրան և տեսել եք նրան: Ինչպես որ վերևում հնարավորություն ստեղծեց, որ իրեն հարց տան, նույնը արեց հիմա, որպեսզի հետաքրքրվեն թե ով է Հայրը:
Այդպես էլ եղավ: Փիլիպոսը ասաց Նրան,- Տէր, Հորը մեզ ցույց տուր և բավական է մեզ: Սիրելիներ, ծանր իրավիճակ է, երբ թեման բարդ է, իսկ լսարանը տկար, հետևաբար խոսողը փնտրում է ամենապարզ ոճը՝ ասելիքը դյուրին տեղ հասցնելու համար: Ինճպես որ երեխային մի բան բացատրելիս, խոսում ենք գրեթե իր ընկալողության համեմատ, որպեսզի հասանելի լինի խոսքը, և հատկապես չմոռացվի անհասկացողության պատճառով: Այս իրավիճակում է Հիսուս Քրիստոս, երբ փորձում է ամեն կերպ հասանելի դարձնել Իր ասելիքը՝ երկնային բաների մասին, հատկապես որ երկրային բանելը լավ չէին հասկանում, ինչպես որ ակնարկեց տէրը Նիկոդեմոսին; Արակերտները գիտեին Հորը որպես Աստված, բայց ո՛չ որպես Հայր, քանի որ դեռ ամբողջությամբ չէր փառավորվել Հիսուս, և չէր ուղարկել նրանց Մխիթարիչ Սուրբ Հոգին: Դրա համար աշակերտների համար դժվարություններ էր առաջանում երկնայի բաների մասին զրույցները: Հետևաբար, որքան որ հնարավոր է, ներկայացնում է Իրեն որպես Ճանապարհ, որ գնում է Հոր մոտ, որին իրենք գիտեին որպես Աստված: Դրա համար Փիլիպոսին ասաց,- Այսան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, և ինձ չճանաչեցի՞ր, ով ինձ տեսավ, տեսավ Հորը: իսկ դու ինչպես ես ասում, թե Հորը մեզ ցույց տուր: Փիլիպոսը գիտեր, որ ինքը Քրիստոսին շատ լավ ճանաչում է, բայց ճգիտեր, որ Հայրը նույն Իր իմացած Աստվածն, որը հավասար է և մի է Քրիստոսի հետ: Փիլիպոսը գիտեր, որ մարգարեները տեսել են Աստծուն և խոսել են Նրա հետ, այդ պատճառով ինքն էլ էր ուզում իր մարմնավոր աչքերով տեսնել Հորը:
Փորձում էր Փիլիպոսին վեր բարձրացնել և հասկացնել, որ Հորը մարմնավոր աչքով չես կարող տեսնել: Քանի որ դու Ինձ տեսնում ես մարմնապես քո առջև կանգնած:Բայց դու չես տեսնում Իմ աստվածությունը, այնպես էլ չես կարող տեսնել Հոր էությունը: Հարց է ուղղում Փիլիպոսին, ասելով,- Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ և Հայրը իմ մեջ է: Այս խոսքերը, որ ես խոսում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է Իմ մեջ, Նա է անում գործերը: Երբ դուք լսում եք որ Հայր ու Որդի մի են, դա չի նշանակում, որ նրանք առանձին դեմքեր չունեն, ուղղակի նույն էությունն է տարբեր անձեր մեջ: Աստվածաբանական այս իրականությունը Հիսուս բացատրում է մարդկանց մի խմբի, որոնց համար դժվարամարս մի թեմա է, այնպես, ինչպես մեզնից շատերի համար: Դա բնական և նորմալ է այն առումով, որ եթե մենք անմեն ինչ հասկանայինք, տարբերությունը կվերանար մարդու և Աստծու միջև: Եվան էլ կամեցավ ամեն ինչ հասկանալ, տեսանք, որ զրկվեց նրանից ինչ որ ուներ: Աշակերտների պարագան նույնն է, և մենք ոչ մի անգամ չլսեցինք, որ աշակերտները ասեին, թե բավական է բացատրես, մենք արդեն ամեն ինչ հասկացել ենք, թե ով է Հայրը, ով է Որդին և Ով է Սուրբ հոգին: Բայց Որդին Հոր մեջ է բնակվում և Հայրը՝ Որդու մեջ միտքը մենք կարող ենք մեր խելքւի չափով հասկանալ, նայելով մեր օրինակին:
Օրինակ, երբ Քրիստոս մեզ հետ է մեր խոնարհության, կամ մեր մեծ ցանկության դեպքում, ապա այդ ժամանակ մենք անում ենք գործեր, որոն մեր կարողություններից վեր են, և մենք զգում ենք , որ դա մեր ուժերով չեղավ, այլէ Աստված էր, որ կատարեց մեր մեջ: լավագույն օրինակը մեկին իսպառ ներելն է, որ մեր մարդկային բնությամբ անկարող էինք, թե չլիներ Աստվածային միջամտություն: Դրա համար է ասում աշակերտներին, որ հասկանալու համար գործերին նայեք ու հավատացեք: Այնուհետև ավելացնում է այն միտքը, որի մասին խոսեցի և օրինակը բերեցի: Այսինքն Քրիստոսին հավատացողը ինքն էլ կանի զորավոր գործեր, և նույնիսկ ասում է, ավելին կանի:Ասում է ավելին կանեք, քանի որ Ինքը գնում է Հոր մոտ: Պատվիրում է աշակերտներին և նաև բոլորիս, որ Իր անունով խնդրած ամեն ինչ կանի Ինքը, որպեսզի փառավորվի Հո անունը՝ Որդու միջոցով: Ինչպես որ աշակերտները Քրիստոսի անունով բազում հրաշքներ գործեցին Քրիստոսի համբարձումից հետո: Այս խոսքերով գոտեպնդում է աշակերտներին այն իմաստով, որ թեկուզ Ինքը մեռնի իրենք աչքի առջև, դրանով իր զորությունի չի պակասելու, Իր աստվածությունը չի խախտվելու, Հոր հետ հավասարությունը չի պակասելու: Քրիստոս խոստացավ աշակերտներին իր մոտ տանել, բայց մենք տեսանք, որ Իր Հարությունից հետո հանդիպեց աշակերտներին և հատկապես Իր համբարձման ժամանակ ոչ ոք չտարավ Իր հետ;
Այս խոսքերը վերաբերում էին ոչ թե առաջին գալստյանը, քանի որ աշակերտները մեծ առաքելություն ունեին կատարելու և աշխարհի տեղեկացնելու Ավետարանի պատգամը, և մկրտելու մարդկանց: Այլ՝ իրենց առաքելության ավարտի և իրենք նահատակություն ժամանակ հայտնվելու է նրանց և ընդունելու է նրանց հոգիները Իր մոտ, ինչպես որ Ստեփանոս Նախավկայի քարկոծությունից հետո, նա բացակաանչեց,- Տէր Հիսուս, ընդունիր իմ հոգին: Սիրելիներ, այսօր շատերն են մոլորված փնտրում իրական ճանապարհը, շատերն են դժգոհ իրենց վարած կյանքից, մեծամասնությունն է աղաղակում ճշմարտության բացակայություից: Բայց Տէր Հիսուս այս խոսքերը ասել է դարեր առաջ, իսկ սա նշանակում է, որ մարդիկ սխալ տեղում են փնտրում իրենց ճանապարհն ու ճշմարտությունը, այդ պատճառով է դժգոհ են իրենց կյանքից: Մարդը իր ստեղծված օրից մոլորության մեջ է, փնտրում է չի գտնում, որովհետև սխալ տեղում է փնտրում իր ճանապարհը: Երբեմն գտնում է, բայց դա իրեն ուրախություն չի պատճառում, որովհետև գտած ճշմարտություն չի եղել: Մարդ արարածը սարսափում է մահից, քանի որ ճիշտ չի ապրել և սխալ է հասկացել կյանքի իրական նպատակը: Հիսուս Քրիստոս այս բոլորը Իր Անարատ արյան գնով ստեղծեց մեզ համար, բայց մենք դարձյալ խարխափում ենք խավարի մեջ, մեղքը սիրելու պատճառով; Սիրտը պետք է ազատ լինի ամեն տեսակ կախումից և որևէ ցանկությունից, որը մարդուն տանում է մեղքի անդունդը: Ով փնտրում է Աստծուն, նա կարդում է այս տողերը մատթևոսի Ավետարանում և գտնում է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, որ Հիսուս Քրիստոսն է: Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։ Մատթ.11:28 Սիրելիներ ավարտեցինք այսօրվա սերտողության բաժինը, որը մեզ ցույց տվեց իրական ճանապարհի, ճշմարտության և կյանքի գաղտնիքը: հետագա իրադարձություններին կանդրադառնանք վաղը՝ Աստծու ողորմությամբ:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: