ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Դու իմ Հա՛յրն ես ու Տէ՛րը, Արարի՛չը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն: Ք՛ո դեմ մեղանչեցի և Քե՛զ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ հանդիմանիր, անողորմ տանջանքներով մի՛ տանջիր և սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր: Այլ գթա՛ մեղքերով վիրավորվածիս և բժշկի՛ր անօրենությամբ հիվանդացածիս: Հովհան Մանդակունի Հայրապետ.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.41-48
Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակին կերակուր տալու համար: 43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կգտնի: 44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կկարգի: 45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, եւ սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կգայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կանի եւ նրա բաժինը անհաւատների հետ կդնի: 47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: 48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կպահանջեն»: