ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Աստվածհայտնություն
Այսօր Աստվածհայտնության տոնն է, քանզի այսօր՝ հունվարի 6-ին, ծնվեց փառքի Աստվածը՝ Միածին Որդին, և երեսուն տարի անց՝ դարձյալ հունվարի 6-ին, մկրտվեց: Վայել է Աստծուն, Ով զորացրեց սուրբ Կույսին՝ Իրեն ըստ մարմնի ծնելու համար, մկրտվել Իր ծննդյան օրը՝ իջնելով ջրի մեջ, այն սրբելով ու զորացնելով և սուրբ Ավազանի արգանդը պտղատու դարձնելով, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով մենք վերստին ծնվենք սուրբ Ավազանից և կոչվենք Աստծու որդի: Սրա համար էլ Հայ Եկեղեցին միասին է տոնում Ծննդյան և Մկրտության տոները և այն անվանում «Հայտնության տոն», որով իմանում ենք, որ Նա, Ով ծնվեց սուրբ Կույսից, նույն Ինքն այսօր եկավ մկրտվելու Հովհաննեսից, վկայվեց Հորից և դավանվեց որպես Որդի՝ Հոր մշտնջենավոր Ծնունդ, նույն էությունից: Հայտնության տոն է կոչվում, որովհետև այսօր արարածները տեսան իրենց Արարչին: Այսօր Աստված ծննդյամբ հայտնվեց և՛ երկնայիններին, և՛ երկրայիններին՝ հրեշտակներին, հովիվներին ու մոգերին, ինչպես նաև անբաններին՝ քարայրին ու մսուրին: Հետևապես՝ Տիրոջ ծննդյամբ եղավ նաև Նրա հայտնությունը, և Աստված, սուրբ Կույսից ծնվելով, որպես մարդ երևաց: Այդ պատճառով էլ Պողոսն ասում է. «Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ. Բ 11): Իսկ Գրիգոր Աստվածաբանը5 Քրիստոսի ծննդյան ճառում այսպես է ասում. «Այսօր Աստծու հայտնության տոնն է»: Նաև Բարսեղն6 է ասում. «Այս տոնի անունը դնենք Հայտնության տոն»: Նաև Քրիստոսի մկրտությամբ հայտնություն եղավ, քանզի հայտնի դարձավ կուսածին Մարդու՝ Հիսուսի Աստվածու թյունը, Ում մկրտեց Հովհաննեսը և Քրիստոս անվանեց, և Քրիստոս Աստված է: Այս մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին և Հովհաննես Մկրտիչը: Այսօր հայտնվեց նաև Երրորդու թյան խորհուրդը, որը մինչ այդ պահը ծածկված էր մարդկանցից. Որդու մկրտությամբ, Հոր ձայնով և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ: Այսօր մենք արժանանում ենք անկողոպտելի ուրախությամբ տոնելու երկնավոր Թագավորի՝ անեղ և մշտնջենավոր Աստծու մեծ ու հրաշափառ ծննդյան օրը, որի պատճառով ցնծում ենք բերկրալից հրճվանքով: Քանզի Նա, Ով Հոր էության նկարագիրն է ու երեսի Լույսը, փառքի ծագումն ու անժամանակ Ծնունդը, և վեր է բոլոր մտքերից, անճառելի՝ մարդկանց համար, ու անծանոթ՝ հրեշտակներին, ժամանակի լրանալով խոնարհվեց հայրական ծոցից և Հոր ու Սուրբ Հոգու կամքով բնակվեց սուրբ Կույսի անարատ արգանդում, նրա մարմնից մաս առնելով՝ մարմնավորվեց և ինն ամիս համբերելով ու հրաշապես մարդանալով՝ ծնվեց կնոջից Բեթղեհեմում՝ Դավթի քաղաքում, և պատվեց խանձարուրով. Նա, Ով Արուսյակից առաջ է ծնվել և Հոր ու Սուրբ Հոգու հետ ծածկված է անմատույց լույսով: Մեր Քրիստոս Աստծու Ծննդյան և Հայտ նության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Եթե Քրիստոս մարմնով չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը, և եթե չխաչվեր, չթաղվեր ու հարություն չառներ, չէր լինի Հարության տոնը: Այսպիսով, Քրիստոսի ծնունդով ծնունդ առան մյուս տոները՝ ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ: Փառավորյալ Սուրբ Երրորդությունը հիմնարկեց մեր փրկության այս տոնը, և Հոր ու հավիտենական Սուրբ Հոգու կամքով եղավ Միածնի ծնունդը՝ ամենամաքուր արգանդից: Սա է հոգևոր ուրախու թյան սկիզբը բոլոր հավատացյալների համար և սա է արարածների ազատությունը: Այս մայր տոնը սուրբ Եկեղեցին համընդհանուր ուրախության օր է հայտարարում, քանի որ եղավ այն, ինչին հազարամյակներ առաջ սպասում էին մարգարեները և կամենում տեսնել սրբակյացները, այսինքն՝ Բանն Աստծու՝ մարմնով հայտնվելը և բնակվելը մարդկանց մեջ:
Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին
Նախագետ Աստված նախքան Իր կուսածին գալուստը բազում օրինակներով պատկերեց Իր մարդանալու և չարչարանքների խորհուրդը, որպեսզի երբ ճշմարտապես գա, մարդիկ չտարակուսեն: Ըստ այդմ ասում է առաքյալը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով» (Եբր. Ա 1): Տերը նախ երևաց առաջին արդարներին՝ Աբրահամին՝ երկու հրեշտակների ուղեկցությամբ, և նրա վրանում կերակրվեց, ապա՝ Հակոբ նահապետին՝ «սանդուղքի» տեսիլքով, որով Աստված ցույց տվեց օրինակը խաչի ու Խաչյալի, այնուհետև Հակոբի հետ գոտեմարտելով ցույց տվեց Իր միանալը մարդկային բնությանը: Նույն Տերը երևաց նաև Մովսեսին՝ «անկեզ մորենու» տեսիլքով, որն այրվում էր, սակայն չէր սպառվում, ինչը խորհրդանշում է կուսա կան արգանդը, որի մեջ իջավ Աստվածային Հուրը և վառեց մարմնի ճրագը՝ որպես Լույս աշխարհին: Նույնպես և մյուս մարգարեներին հայտնեց Իր Մարմնով գալստյան, ինչպես նաև ծննդյան ժամանակի ու տեղի մասին, որի համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի Բեթղեհեմ քաղաքում, նույն ցեղից սերող Կույս Մարիամից: Արդ՝ տեսնենք, թե երբ պետք է գար Տերը: Մովսես մարգարեն ասում է. «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածն ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, Նրան կլսեք» (Բ Օրենք ԺԸ 15): Բայց այստեղ չի ասվում գալստյան ժամանակի և տեղի մասին: Քննարկենք Հակոբ նահապետի մարգարեությունը՝ ասված Հուդայի համար. «Հուդա՛, քեզ կօրհնեն քո եղբայր ները», և դարձյալ՝ «Հուդայից իշխան չի պակասելու և ոչ՝ առաջնորդ նրա կողից, մինչև որ գա Նա, Ում պատկանում են հանդերձյալները, որովհետև Նա է հեթանոսների հույսը» (Ծննդ. ԽԹ 8, 10): Համաձայն այս մարգարեության՝ Տիրոջ գալստյան ժամանակ պիտի վերանար պետն ու իշխանը Հուդայի տնից: Ըստ Հովսեփոս պատմիչի՝ Հրեաստանի Հերովդես արքայի (ով եդոմացի էր հոր կողմից և արաբացի՝ մոր) թագավորության երեսունմեկերորդ տարում ծնվեց Հիսուս: Սրանով նշան տրվեց նաև, որ Տիրոջ գալստյան ժամանակ դադարելու էր հեթանոսների թագավորությունը: Մեկ այլ նշան ևս գալստյան ժամանակի մասին. «Նրանց կհովվես երկաթյա գավազանով» (Սաղմ. Բ 9): Երկաթյա գավազան է անվանվում Հռոմեական թագավորությունը: Եվ իրոք, այն ժամանակ Իսրայելը Հռոմեական կայսրության մեջ էր: Դարձյալ մեկ այլ մարգարեություն, որտեղ հայտնապես խոսվում է Քրիստոսի գալստյան ժամանակի մասին, որը լինելու էր Երուսաղեմը վերաշի նելուց հետո. «Երուսաղեմի շինելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներ կու յոթնյակ» (Դան. Թ 26): Արդ՝ վաթսունինը յոթնյակը կազմում է չորս հարյուր ութսուն երեք տարի, այսինքն՝ Երուսաղեմի կառուցվելուց չորս հարյուր ութսուներեք տարի անց վերանալու էր իշխանն Իսրայելից, և ապա գալու էր այլազգի թագավորը: Եվ այդ տարի ծնվեց Քրիստոսը: Այժմ՝ տեղի մասին. «Եվ դո՛ւ, Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամարդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզանից պիտի ելնի Ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումն աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա Ե 2): Իսկ Դավիթն ասում է. «Ահա Նրա մասին լսեցինք Եփրաթայում, և Այն գտանք մայրիների դաշտերում» (Սաղմ. ՃԼԱ 6): Քանզի Աբրահամը գնեց Սահառի որդի Եփրոնից նրա ագարակի սահմաններում գտնվող քարայրը (տե՛ս Ծննդ. ԻԳ 16-20), և հետագայում այնտեղ թաղվեցին ինքը, Սառան, Իսահակը, Ռեբեկան, Լիան, Հակոբը, քանի որ «հեռվից տեսան» Տիրոջ այնտեղ իջնելը: Այս վայրը Եփրոնի անունով կոչվեց Եփրաթա, որը թարգմանվում է պտղաբերություն, քանզի այնտեղից մեզ տրվեց կյանքի Պտուղը: Այնուհետև այն վերանվանվեց Բեթղեհեմ, որը թարգմանվում է հացի տուն, քանզի Երկնավոր հացը՝ Հիսուս Քրիստոս, Բեթղեհեմում ընծայվեց աշխարհին: Այստեղ է նաև նախամոր՝ Եվայի շիրիմը, ում Աստված ասաց. «Տրտմությամբ որդի ծնես» (Ծննդ. Գ 16): Եվ երջանիկ Մարիամն այստեղ՝ նախաստեղծի գերեզմանի վրա, ծնեց Բանն Աստծուն առանց տաժանելի երկունքի ու չարչարանքների և ազատեց նախամորը վտանգավոր երկունքից: Իսկ թե ինչպես է գալու, այս մասին Եսային է ասում. «Ահա Կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14): Իսկ թե որ ազգատոհմից է լինելու Կույսը, այդ մասին ասում է սաղմոսերգուն. «Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և չստեց նրան. քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին» (Սաղմ. ՃԼԱ 11): Նաև ասում է. «Նրա սերունդը կհաստատեմ հավիտյանս հավիտենից և Նրա գահը, ինչպես օրերը երկնքի», ապա ավելացնում. «Ինչպես լուսին, Նրա աթոռն իմ առջև հավերժ հաստատված կմնա երկնքում» (Սաղմ. ՁԸ 30, 38): Այս խոսքերը Քրիստոսի համար ասվեցին և ոչ թե Սողոմոնի, որովհետև վերջինիս աթոռն իբրև արեգակ հաստատուն չմնաց և ոչ էլ իբրև լուսին: Սրանից իմանում ենք, որ Դավթի ցեղից է լինելու սուրբ Կույսը: Նաև ասում է. «Դու հանեցիր ինձ արգանդից» (Սաղմ. ԻԱ 9), այսինքն՝ առանց այր մարդու անկողնու, որովհետև «կույս արգանդից կորզված մարմին» է Նա ասվում:
Արամ դպիր Տիլան
Օրվա ընթերցվածք.
Post Views: 1,122