Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 8.16-24
Բայց գոհութի՜ւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում, որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ: Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է: Եւ ոչ միայն այսչափ. այլեւ նշանակուելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով: Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի թէ մէկն արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից. քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ: Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաներում՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ: Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ: Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը: Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցոյց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը: