Սուտն ու Ճշմարտությունը մասին չեն ապրում.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սուտն ու Ճշմարտությունը մասին չեն ապրում.
Երանի՜ նրան, ով իր կյանքը համապատասխանեցրել է ճշմարտությանը, այլ ոչ թե ամենայն ստի որս է դառնում:
Երանի՜ և երիցս երանի՜ նրան, ով ճշմարտության գործիչ է դարձել, քանզի Աստված ճշմարիտ է (Հովհ. 3:33) և Նրա մեջ սուտ չկա:
Եվ ո՞վ չի բարեբանի ճշմարտությունը պահպանողին, քանզի նա հետևում է Աստծուն:
Ով ճշմարտության մեջ է բնակվում, նա արդար և հաճո է Աստծուն, բոլոր մարդկանց համար օգտակար է և ամենայն գործի մեջ`շիտակ:
Ճշմարիտ մարդը չի հաճոյանում ուրիշներին, արդարադատ է, արժանիքներ և փառք ու պատիվ չի յուրացնում, չի քամահրում տնանկին և չքավորին, պատասխանների մեջ շողոքորթ չէ, դատողության մեջ ճշմարիտ է, գործի մեջ՝ ջանադիր, միաբանության մեջ միշտ բարեզարդ է, նենգություն չի ճանաչում, կեղծավորություն չի սիրում, զարդարված է բարի գործերով և ղեկավարվում է միայն առաքինությամբ: Այսպիսով, երանի՜ նրան, ով միշտ ծառայում է ճշմարտությանը:
Ստի մասին
Սակայն չարաբախտ և խղճուկ է նա, ով ապրում է ամենայն ստի մեջ, քանի որ սատանան սուտ է (Հովհ. 8, 44): Ով ապրում է ստի մեջ, նա չունի անվեհերություն, քանզի ատելի է և՛ Աստծուն, և՛ մարդկանց: Եվ ո՞վ չի արտասվի կյանքը ստի մեջ անցկացնող մարդու համար: Այդպիսի մարդը ոչ մի գործում խրախուսանքի արժանի չէ և նրա բոլոր պատասխանները կասկածելի են: Վանքում նա զայրույթ ու վեճեր է ծնում, և միաբանության մեջ էլ նույնն է, ինչ ժանգը` երկաթի մեջ: Նա լպիրշ սիրտ ունի և չի թաքցնում դա, նա հոժարությամբ գաղտնիքներ է լսում և հեշտությամբ տարածում դրանք, նա կարողանում է իր լեզվով վայր բերել նույնիսկ նրանց, ովքեր կայուն են բարության մեջ: Ինքն է սկսում գործը, բայց ցույց չի տալիս, որ ինքն է այդ գործի պատճառը: Ոչինչ չի ասում առանց երդման և մտածում է համոզել շատախոսությամբ: Խաբեբան բազմահնար է և ճարտարամիտ: Չկա դրանից ավելի մեծ խոց, չկա դրանից վատթար անպատվություն: Խաբեբան ամենքի համար զազրելի է
և ծիծաղելի: Դրա համար, եղբայրնե՛ր, ուշադի՛ր եղեք ինքներդ ձեր հանդեպ, կապանքների մեջ մի՛ մնացեք:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15. 50-57
Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծոյ թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում:  Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ՝ իսկապէս բոլորս.  պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք.  որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն:  Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կկատարուի այն խօսքը, որ գրուեց. «Մահը կուլ գնաց յաղթութեան:  Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»:  Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը: Բայց գոհութիւն Աստծոյ, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: