hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Անշահախնդիր սերը ամուսնական կյանքում…
Սովորական մի հոգսաշատ առավոտ էր…ժամը 8:30-ի մոտ էր… 80 տարեկանի մոտ մի ծերունի եկել էր հիվանդանոց, որ ձեռքի մատի կարերը հաներ: Ակնհայտ էր, որ նա շատ էր շտապում ու դողդղացող ձայնով ասաց, որ նա շատ կարևոր գործ ունի ժամը 9-ին:Ես խնդրեցի նրան նստել` իմանալով, որ բոլոր բժիշկները զբաղված են: Երբ նայում էի նրա ձեռքը, նա ամեն վայրկյան թախծոտ աչքերով նայում էր ժամացույցին: Ես տեսա, որ դեռ շուտ է կարերը հանելու համար… մյուս բժիշկներից վերցրի համապատասխան դեղանյութերը…իսկ մինչ այդ մենք զրուցում էինք: Ես հարցրի.
– Երևի դուք մեկ այլ բժշկի մոտ եք նշանակված ու դրա համար եք շտապում:
– Ո’չ, ո’չ…ես պետք է հասցնեմ մեկ այլ հիվանդանոց գնալ, որ կերակրեմ իմ հիվանդ կնոջը:
Ես հարցրի ծերունուն ու իմացա, որ իր կինը հիշողության կորուստ ունի:
Խոսելու ընթացքում ես մշակեցի նրա ձեռքն ու վիրակապ դրեցի կրկին: Նայեցի ժամին ու հարցրի.
– Կանհանգստանա՞ Ձեր կինը, եթե մի փոքր ուշ գնաք:
– Իմ կինը ինձ չի հիշում արդեն հինգ տարուց ավել է: Նա անգամ չգիտի, թե ով եմ ես, – ասաց ծերունին:
– Ու դուք ամեն առավոտ գնում եք նրա մոտ, չնայած նրան, որ նա Ձեզ չի՞ հիշում…
Նա ժպտաց ու հայրաբար բռնելով ձեռքս` ասաց.
– Նա չգիտի, թե ով եմ ես, բայց ես գիտեմ, թե ով է նա:
… Ես հազիվ էի զսպում արցունքներս ու փշաքաղվել էի… և մտածում էի.
«Հենց սա է այն սերը, որի մասին ես միշտ երազել եմ …»
Այս օրինակելի պատմությունը դաս է բոլոր տարիքների համար: