Մի անգամ մուկը նկատեց, որ ֆերմայի տերը թակարդ է դրել:
Նա այդ մասին տեղյակ պահեց հավին, ոչխարին և կովին:
Սակայն նրանք միաբերան պատասխանեցին, որ թակարդի վտանգը վերաբերվում է բացառապես մկներին,
և թակարդը իրենց հետ ոչ մի առնչություն չունի: Ժամանակ անց թակարդի մեջ հայտնվեց օձը, որը կծեց ֆերմերի կնոջը:
Հիվանդ կնոջ կերակրելու համար ստիպված եղան մորթել հավին, հաջորդը մորթեցին ոչխարին,
որպեսզի հյուրասիրեն հիվանդի մոտ եկողներին, իսկ ամենացավալին կատարվեց, երբ մորթեցին կովը` հոգեհաց տալու համար:
Եվ այդ ամբողջ ժամանակ մուկը հետևում էր իրադարձություններին պատի նեղ անցքից, մտածելով երևույթների մասին, որոնք կարող են չառնչվել ոչ ոքի հետ…