Տե՛ս, թե կախարդները ինչ ուժով են ազդում քեզ վրա… եթե գնաս. հոգևոր քարոզներ

կախարդները հոգևոր քարոզներ

Անհիշելի ժամանակներում մի գյուղում մի ծեր հեքիմ էր ապրում: Ոչ թե հեքիմ, այլ`կախարդ:
Խոսում էին, թե նա պիղծ ուժի հետ կապ ունի՝ այնքան զորեղ է.
և՛ «կկապի» և՛ «կքանդի» և՛ տղային աղջկան կկապի, և՛ նշանվածներին կբաժանի, և՛ կբժշկի, և՛ հիվանդություն կուղարկի…
Տեղի բնակիչները թաքուն, բայց կողքերը նայելով մեկ մեկու տարբեր պատմություններ էին պատմում նրա կախարդությունների մասին.
լինում էին նաև ստեր: Ասում էին, որ գիշերը նա խրձանոցում
խոսում է սատանաների հետ, վատ եղանակ է ուղարկում, օձի
լեզուն է հասկանում…

կախարդները հոգևոր քարոզներ

Իսկ մարդիկ՝ ոմանք հաճոյանում էին նրան, ուրիշները խուսափում էին, երրորդները թաքուն նախանձում էին, բայց բոլորն էլ վախենում էին:
Ծեր հեքիմը ոչ մի բանի կարիք չուներ, միայն թե մարդկանց մեջ ապրում էր, ոնց որ անտառում.
ի՜նչ ընկեր, հարազատ, հարևան, ի՜նչ բարեկամություն, ի՜նչ սեր:
Բայց որոշ ժամանակից ի վեր ծերունին նկատեց, որ նույն գյուղից մի երիտասարդ հետևում է իրեն, սակայն մոտենալ չի համարձակվում:
– Ի՞նչ ես ուզում ինձանից,- մի անգամ հարցրեց ծեր հեքիմը:
– Ուզում եմ քո մոտ աշակերտ մտնել,- խոստովանեց նա:
– Դո՞ւ, ինձ մո՞տ:
– Այո, չէ որ դու աշակերտ չունես,- շտապեց վրա բերել
երիտասարդը:- Դու ծեր ես, դու քո կարողությունը պետք է մեկին
փոխանցես: Իսկ ես ամեն ինչի պատրաստ եմ, ինչ ասես` ամեն ինչ
կանեմ: Այ, կտեսնես, միայն թե չվռնդես, այլ սովորեցրու:
– Դե լավ, մնա:
Եվ մնաց երիտասարդը ծեր հեքիմի մոտ: Նայում էր, թե ինչպես է նա խոտերից դեղեր եփում, ինչպես է ձեռքերով հմայանքներ անում,
հիշում էր, թե ինչ խոսքեր է շշնջում: Ինքն էլ սկսեց փորձել նույնն
անել՝ ոչինչ չէր ստացվում:
Անցավ ժամանակ, երիտասարդը կրկին կպավ ծերունուն.
– Ի՞նչ ես ինձանից թաքցնում: Ինչո՞ւ ինձ մոտ ոչ մի բան չի ստացվում, չնայած ամեն բան այնպես եմ անում եմ ինչպես դու:
– Ամեն բան, բայց ոչ մի բան,- քմծիծաղ տվեց ծերունին:
– Դու գլխավորը չունես:
– Իսկ ի՞նչն է գլխավորը:
– Ուժը:
– Իսկ ինչպե՞ս այն ստանամ: Սովորեցրո՛ւ:
Կարող եմ քեզ սովորեցնել, բայց գլուխ չես բերի:
Ես քեզ տնտղեցի՝ դու թույլ ես: Ճիշտն ասած, ես էլ էի թույլ:
Գլխավորը հաղթահարելն է… Հաղթահարիր վախդ և թուլությունդ.
մի կողմ դիր այն, ինչը հիմարները խիղճ են անվանում, և դու
ինձանից էլ ուժեղ կդառնաս:
– Քեզանի՞ց էլ ուժեղ: Ասա՛, ինչ պետք է անել:
– Կվախենաս:
– Ոչ մի դեպքում: Իսկ եթե վախենամ էլ, միևնույն է` կանեմ: Ասա՛:
– Դե ինչ, ինձ դուր է գալիս քո ինքնավստահությունը: Ասեմ, որ մեր գործում առանց դրա չի լինում:
Լսի՛ր: Գնա՛ եկեղեցի…
– Եկեղեցի՞: Չէ՞ որ ինքդ այնտեղ չես գնում:
– Մի՛ ընդհատիր: Լսի՛ր: Գնա՛ եկեղեցի՝ խոստովանության…
– Խոստովանությա՞ն: Այ դա քեզանից չէի սպասում լսել:
– Խոստովանության: Իսկ հետո՝ Հաղորդության…
– Դու ինձ ուղարկում ես հաղորդվելո՞ւ:
– Ոչ այնքան: Հաղորդությունը դու չպետք է կուլ տաս: Հենց որ այն
ընդունես, անմիջապես հեռացիր, թքիր ափիդ մեջ և արագ անտառ գնա: Այնտեղ՝ բացատի մոտ, ես քեզ կսպասեմ:
– Իսկ հետո՞:
– Հետոն կլինի հետո: Մի՛ շտապիր: Կատարիր ասածս՝ դա կլինի
գործի կեսը: Հետո ավելի հեշտ կլինի, գլխավորը՝ վճռական լինելն է:
– Ես կանեմ այն, ինչ ասում ես: Վաղն իսկ:
– Դե ինչ, թող օգնի քեզ … օգնականը:
– Ի՞նչ օգնական:
– Դու նրան հիմա չես կարող տեսնել, ավելի ուշ կտեսնես: Այն էլ ոչ մեկ օգնականի: Բայց այդ բոլորը հետո:
Իսկ հիմա քեզ համար շատ սարսափելի կլինի, բայց հիշիր՝ դու պետք է հաղթահարես վախդ:
– Ես պե՛տք է… արձագանքեց աշակերտը:- Պե՛տք է:
Անհամբեր սպասելով լույսը բացվելուն` սկսնակ հեքիմը գնաց
եկեղեցի: Խոստովանեց, սպասեց մինչև դուրս կբերեն Սուրբ
Ընծաները: «Աստծո երկյուղով և հավատով մոտեցե՛ք և սրբությամբ հաղորդվեցեք», հայտարարեց քահանան՝ բարձրացնելով սկիհը:
Եվ հանկարծ կարծես մի սառցե ձեռք սեղմեց նրա սիրտը.
երիտասարդը խեղդվում էր մի տրտմեցնող սարսափից: Հեռավոր մանկությունից ասես կենդանի` մի պատկեր հառնեց. մայրը իրեն` տակավին մանուկ մոտեցնում է սկիհին, և արևի ճառագայթները խրձերով եկեղեցի են թափանցում վերին պատուհաններից,
իսկ ինքն ուրախ է և մի քիչ էլ վախենում է, միայն ոչ այնպես, ինչպես հիմա: «Դու պետք է հաղթահարես վախը» – լսվեց ականջներում ծեր կախարդի ձայնը:
«Ես պե՛տք է»… առկայծում էր մտքում, և կախարդի աշակերտը
քայլեց դեպի սկիհը:
Այնուհետև արեց այն, ինչ պատվիրել էր ծերունին.
երիտասարդը դուրս եկավ եկեղեցուց, Հաղորդությունը թքեց ափի մեջ և ուղղվեց դեպի անտառ: Որքան մոտենում էր, այնքան ոտքերը չէին հնազանդվում, տրտմությունը ահագնանում էր: Եղանակն էլ
փչացավ. սառը քամի բարձրացավ և պտտվեց դաշտով մեկ, երկինքը պատվեց ամպերով: Եվ ահա վերջապես անտառի եզրը, ահա և ծեր հեքիմը: Ինչո՞ւ է հրացան վերցրել:
– Ես ամեն բան կատարեցի: Ահա Հաղորդությունը:
– Քիչ բան է մնացել: Դի՛ր, ինչ բերել ես, ճյուղի վրա… Այսպե՛ս, դա թիրախն է: Տասը քայլ ետ գնա …
Հերի՛ք է, կանգնի՛ր: Ահա հրացանը: Պետք է կրակես…
Հավատա՛, դիպցնելը դժվար չէ …
Բարձրացրեց երիտասարդը հրացանը, նայեց թիրախին… Եվ վայր գցեց հրացանը, ընկավ ծնկների վրա և սկսեց արտասվել:
Ծառի վրա արյունաքամ էր լինում խաչված Քրիստոսը:
Հասկացավ աշակերտը, թե ում պետք է սպաներ կախարդական ուժ ստանալու համար:
Եվ մեկընդմիշտ զղջաց, որ անխոհեմ ցանկություն էր ունեցել ձեռք բերելու մի բան, որի համար պետք էր այդպիսի գին վճարել…
 
«Ո՞ւմ են այցելում հրեշտակները» գրքից