Եղիր սիրելի Քրիստոսի համար. Եղիր Նրա զրուցակիցը պարզ սրտով. Որպեսզի Նա պատասխանի քո բոլոր հարցերին:
Պարզ հարցերին մեր Տերը տալիս է պարզ պատասխան, իսկ խորամանկ հարցերին` հարցով է պատասխանում…
Եթե այր մարդը գլուխ լինելու փոխարեն վերածվի հետևորդի, ամբողջ աստվածային չափանիշները կփոխվեն:
Զգուշացի՛ր, ո՛վ այր մարդ, քո կինը միայն այս կյանքի համար չէ կողակիցդ:
Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: