Գիտե՞ք, թե եր՛բ է բարձրանում հանրային մարդու ընկած հեղինակությունը: Երբ որ այդ մարդ մեղանչելով բոլորի աչքի առջև, բոլորի առջև էլ խոստովանի այդ մեղքը և ուղղի իր ճանապարհը:
Յուրաքանչյուր քրիստոնյա, լինի հոգևորակա՛ն, թե՝ հավատացյա՛լ, պետք է իմանա, որ Սա՛ է քրիստոնեության պահանջ մեզնից: Սիրե՛լ Աստծուն՝ նահատակության պատրաստակամությամբ, եթե պահանջվի, չափսոսելով ժամանակավոր կյանքը:
Հմուտ քարոզիչը վարվում է Պողոս առաքյալի պես, որ կանգնեց հեթանոսների մեջ և չանտեսելով նրանց բագինները, գրավեց նրանց ուշադրությունը և քարոզեց իր Քրիստոսին: