Գրեթե յուրաքանչյուր պաշտամունքի ընթացքում հանդիպում ենք նրանց: Առհասարակ բոլորս էլ զգում ենք, թե ո՛վ է Աստծո առաջ ու սրտանց աղոթում, և ո՛վ է մարդկանց առաջ ու երեսպաշտորեն աղոթում:
«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: ….Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի»
«Դուք միակ, ճշմարիտ Աստծո ստեղծած բարիքներն եք վայելում և նրան երկրպագելու փոխարեն պաշտում եք ձեր իսկ ստեղծած կուռքերը, որոնք ոչինչ են, ո՛չ չար և ո՛չ էլ բարի գործեր կարող են անել»:
Մարդու կյանքը նման է մեծ Պահքի քառասունութ օրերի իրադարձություններին: Երբ մեկը չի ապրում ապաշխարության և զղջման այդ օրերը, իր կյանքի մասին քիչ բան գիտի, կամ առհասարակ ոչինչ չգիտի:
Աստծու գործն է տնկելն ու ջրելը, իսկ քո գործը` պտղաբերելը: Աստծու գործն է քեզ շնորհ պարգևելը, իսկ քո գործը` այն ընդունելն ու պահելը: Քեզ ձրի տրված լինելու պատճառով մի՛ արհամարհիր շնորհը, այլ, ստանալով, երկյուղածությամբ պահիր այն: