Մենք ապրում ենք մեծ հնարավորության կողքին և չենք նկատում, այնպես, ինչպես չենք նկատում տիեզերքի հրաշքներից թերևս ամենօրյա կրկնվողը` արևածագը և մայրամուտը, բնությունը, որը չգնահատելուց բացի նաև աղտոտում ենք:
Գոհություն Աստծուն Իր պարգևած յուրաքանչյուր օրվա համար: Յուրաքանչյուր օրն այնպես ապրենք, որ մեր ննջելը չլինի կորուստ, այլ` շահ մեզ համար: Ապրենք Հարության մեծ հույսով:
Փա՜ռք հրաշափառ Հարությանը Քրիստոսի: Այս բարի Ավետիսով մենք պետք է միմյանց ողջունենք ամեն օր` մինչև Համբարձման Տոն, և այս օրերը կոչվում են ուտիքի օրեր, որից հետո վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը: