hogevor badqam
Առաքինությունների և պեսպես ախտերի մասին. hogevor karozner badgamner

Բոլոր առաքինություններից առաջ խոնարհությունն է, բոլոր ախտերից առաջ փառասիրությունն է: Առաքինությունների գլուխը սերն է, ախտերի գլուխը իրեն արդարացնելն է: Աստծու երկյուղը հալածում է բոլոր մեղքերը. ծուլությունը հալածում է Աստծու երկյուղը, իսկ գերությունը հոգուց հալածում է առաքինությունը: Առաքինությունները չորսն են` լռություն, խոնարհություն, Աստծու պատվիրանների պահում և նեղություն: Չորսն են առաքինությունները, որ պահում են հոգին. բոլորին ողորմություն անել, չբարկանալ, … Մանրամասն
Խ (40) Օր Հինանց. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Համբարձման տոն.

Շնորհավորում եմ բոլորին մեր Տիրոջ Հրաշափառ Համբարձման տոնի առթիվ, և կրկնակի շնորհավորում եմ Համբարձում անուն, ազգանունը կրող անձանց, իրենց անվանակոչության օրվա առթիվ: Նկարի քարի վրա վերջին անգամ դրվեց մեր Տիրոջ Սուրբ ոտքը: Երանի նրանց, ովքեր ապրեցին ու վայելեցին մեր Տիրոջ ներկայությունը, հավատացին ու սիրեցին, քայլեցին ու լսեցին, տեսան ու զարմացան, և այդ Լույսը տարածեցին աշխարհով … Մանրամասն