Օր Շաբաթ` Սրբերի հիշատակության օր. Մեր Եկեղեցին այսօր հիշատակում է Սուրբ Առաքյալներ և Առաջին Լուսավորիչներ` Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնը, մատուցելով Սուրբ և Անմահ Պատարագ: Շնորհավորում եմ սրբերի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Ձեր անունը թող ձեզ բարեխոս լինի նրանց հավատքի ամրությունը ունենալու համար:

Հանուն Քո Սուրբ Առաքեալներ` և առաջին Լուսավորիչներ` Թադեոսի և Բարդուղիմեոսի ողորմի՛ր, մեզ Տէ՛ր: Աղաչում ենք Քեզ, Քո աշակերտների Սուրբ անվան համար գթա Հայաստան աշխարհը այսօր, որ կանգնած է վտանգի և պառակտման առջև, թույլ մի տուր, որ մենք մոռանանք մեր «առաջին քրիաստոնյա» պատվավոր անունը, հանուն մեզ մատուցած կեղծ և անբարո արժեքների: Առաքիր դարձյալ նրանց Սուրբ Հոգիները, … Մանրամասն

Քննեցեք` նկատվո՞ւմ է ձեր կյանքում առաջընթաց բարեպաշտության մեջ: Նստա՞ծ ես, թե՞ քայլում ես, կամ թե զբաղված ես որևէ բանով, ուտո՞ւմ ես կամ մարմնական պետքերդ հոգալու համար որևէ այլ բանո՞վ ես տարված, արևե՞լք ես նայում, թե՝ արևմուտք, մի երկմտիր աղոթել, քանզի մեզ պատվիրված է անդադար աղոթել և ցանկացած տեղում աղոթել: Աստված ամենուր է:

Նման քննությունը ժամանակ է պահանջում: Այն հնարավոր չէ միանգամից իրականացնել, այլ մի քանի փուլով: Ստուգվելու է հետևյալը` 1. Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծուն, 2. Ինչպե՞ս ես վերաբերվում ինքդ քեզ, 3. Ինչպե՞ս ես վերաբերվում մերձավորիդ, 4. Ինչպե՞ս ես պայքարում կրքերի դեմ: Այս քննության միայն սկիզբն ու վերջն է թելադրվում կատարել ծնկի եկած, մնացածը կարելի է անել և, … Մանրամասն

Օր հինգշաբթի. Դեկտեմբերի 1. Շնորհավորում եմ բոլորիս ձմռան առաջին օրվա առթիվ: Թող տարվա այս եղանակը նույնպես ջերմացնի մեր հոգին, չնայած իր պաղությանը, որովհետև այն նույնպես աստվածաստեղծ է, և մեր շրթները առանց ամաչելու և վախենալու թող բարձրաձայն փառք տան Աստծուն ամեն ինչ համար:

Փառք Աստծո այն ամենի համար, ինչ որ ունենք, աղաչենք մեր Տիրոջը որ ցույց տա մեզ նրանցից ճիշը օգտվելու ձևը: Տեսնեք, թե մենք ինչե՜ր ունենք, և ինչի՛ց ենք դժգոհում: Տիեզերքի Արարիչ Աստված մեզ հետ է ամեն տեղ. Նրա մասին բոլոր մարգարեությունները մեր ձեռքի տակ են: Նրա հետ շրջող Առաքյալների գրքերը Նրա մասին, բոլորս ունենք: Առաքյալներից հետո` Սուրբ … Մանրամասն

Եկեղեցին աշխարհի աղն ու լույսն է. դու օգտվո՞ւմ ես դրանից… Քարոզողը չի ապրում իր քարոզածով` հավատացյալը չի ապրում իր լսածով…

Եկեղեցին եղել է, կա և շարունակում է մնալ աշխարհի աղն ու լույսը` Սուրբ Հոգու ներգործությամբ և Շնորհով: Եթե Աստված վերցնի եկեղեցին աշխարհի երեսից, աշխարհը կդառնա անհամ և խավար: Առաջին դարերում սրբերը կամավոր նահատակության էին գնում արիությամբ, ներքին համոզմաբ և կատարյալ սիրով, որ ունեին Քրիստոս Հիսուսի հանդեպ, նրանց նպատակը Քրիստոսին միանալն էր: Դժվար թե նրանք նահատակության … Մանրամասն

Գիրքը, որի մեջ շարադրված է քո Արարչի և Փրկչի կամքը, քո ձեռքում է։ Մի՛ խաղա քո հավիտենական վիճակի հետ…

Ավետարան կարդալիս հաճույք և հրճվանք մի՛ փնտրիր, ոչ էլ փայլուն մտքեր, այլ ձգտիր տեսնե՛լ անմեղսունակորեն սուրբ Ճշմարտությունը։ Մի՛ բավարարվիր միայն Ավետարանի անպտուղ ընթերցանությամբ, ջանա կատարե՛լ նրա պատվիրանները. կարդա այն գործերո՛վ։ Այն կյանքի Գիրք է, և պետք է այն կյանքով կարդալ։ Երբ բացես սուրբ Ավետարանը՝ ընթերցելու համար, հիշի՛ր, որ նա է լուծելու քո հավիտենական վիճակը։ Նրանո՛վ … Մանրամասն

Եկեղեցու Հայրերը ասում են, որ … Զղջումը կարող է լինել արցունքով և առանց արցունքի, արցունքը պայման չէ զղջումի և ապաշխարության համար: Արցունքով, թե առանց արցունքի կյանքի ընթացքը փոխելն է կարևոր զղջալուց հետո: Ճշմարիտ զղջումը տեսանելի է կյանքի փոփոխմամբ:

Մերժիր աշխարհի անկանոն վայելքը. Մտապահիր գալիք ահեղ դատաստանը. Ամեն օր մոտեցիր Աստծուն գլխիկոր, Երախտապարտ եղիր գիշերվա համար, Գոհացիր ամեն բացվող առավոտի համար. Քո խոսքով ու գործով նեղություն մի տուր այլոց. Ամեն գիշեր լացելու աստիճան զղջա սխալիդ համար. Ջանա կատարել, դժվար է բայց անհնարին չէ. Արա այս բոլորը ի սեր Աստծո և քո փրկության համար. Եթե … Մանրամասն