Այսօր մեր Եկեղեցին հիշատակում է Սուրբ Ստեփաննոս Նախավկայի և մեր բոլոր սարկավագների տոնը:

Շնորհավորում եմ բարեշնորհ սարկավագներին. թող Աստված ուժ և կարողություն տա, որպեսզի նրանք Սուրբ Հոգու շնորհով և զորությամբ արժանավորությամբ կրեն այս մեծ անունը, և թող առաջին սարկավագի ու առաջին քրիստոնյա նահատակ Սրբի բարեխոսությությամբ մեր հոգևոր սպասավորության անդաստանում միշտ բարի պտուղներ բերեն: Մենք սիրում ենք ձեզ, սիրե՛լի սարկավագներ.Շնորհավորում եմ նաև Ստեփան անունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության … Մանրամասն

Այսօր 2016 թվականին մատուցվող վերջին Սուրբ Պատարագն է: Գնանք եկեղեցի զղջումով, վերադառնանք գոհությամբ և փառաբանությամբ:

Վերցնենք այս առակը որպես լավագույն օրինակ մեր անձերի համար և առաջնորդվենք նրանով` մանավանդ այս օրերին, երբ կարևորը դառնում է երկրորդական և նրան փոխարինելու է գալիս նյութականը, կանցաղայինը և այլն:   Երեք կույսեր պատարագի ժամանակ մտան եկեղեցի աղոթելու, և պատարագիչ քահանան իր հոգևոր աչքերով տեսավ, թե ինչպես երկնքից մի հրեշտակ իջավ և կարմիր պսակ դրեց առաջին … Մանրամասն

Ո՞րն է քեզ իշխող մեղքը: Ինչպե՞ս ես ապրել մինչև այս ժամը:

Մահվանը նախապատրաստվելու մասին «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը, երբ կգա մարդու Որդին» (Մատթ. 25.13): Այս փրկարար հորդոդին անսալով` շատերը ամսվա մեջ մեկ օր են ընտրում և առանձնանում երանավետ վախճանին նախապատրաստվելու նպատակով և այս վարժությունը անվանում են մահվան նախապատրաստություն: 1.Այս սրբազան վարժությանը հատկացրո՛ւ որևէ սովորական կամ տոնական օր: Նախապես … Մանրամասն

Աղոթել սովորեցնենք նաև մեր երեխաներին` շնորհակալություն և ներողություն բառերի միջոցով:

Աղոթենք միմյանց համար, թող ամենուր օդը լցվի դրական լիցքերով. Փառք և գոհություն Աստծուն նաև այս լուսաբացի համար, որ արթնացանք:  Զորավոր է աղոթքի ուժը… Մի տաքսու վարորդ ուշ երեկոյան ոլորանով անցնելիս վթարի է ենթարկվում ու ձորն է ընկնում: Մեքենան պարզապես մետաղակույտի է վերածվում, իսկ վարորդը դրա մեջ արգելափակված է մնում: Հանկարծ չգիտես որտեղից մի ծեր քահանա … Մանրամասն

«Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը Տերը կլսի» Սիրաք 4.

Ողորմի՛ր, Տե՛ր, Եկեղեցու առաջնորդներին, հայրապետներին, վարդապետներին, երեցներին, սարկավագներին, դպիրներին և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկներին` որ ամեն ժամ կատարեն իրավունքը և արդարությունը, հովվեն Քո ժողովրդին, տքնեն նրանց հոգիների համար` ասելով. «Ահավասիկ ես և իմ մանուկները, որ տվեցիր ինձ»: Եփրեմ Ասորի   ՀԱՅՐԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՍՏՈՒԳԵԼ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ… Հանդարտորեն շարունակիր զննել, թե ինչ վիճակում է սիրտդ: … Մանրամասն

Չվիճել սատանայի հետ, այլ մերժել նրան սուրբգրային պատասխաններով:

«Ծոմը և փորձությունը» 1. Հիսուս հաղթեց սատանայի փորձությունները: Հիսուս մկրտվելով Հորդանան գետում, գնաց անապատ և քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց: Երբ ծոմապահությունն ավարտվեց, սատանան մոտեցավ նրան և երեք անգամ փորձության ենթարկեց: Առաջինը` մեր կարիքները ագահորեն բավարարելու փորձությունն է. «Եթե Աստծո Որդին ես, այս քարերը հա՛ց դարձրու»: Երկրորդն Աստծուն փորձելու փորձությունն է. «Քեզ ցած նետիր»: … Մանրամասն