Ավետարանն ասում է, որ պիղծ ոգին, երբ մարդուց դուրս է գալիս, «…գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթը այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր…»:
Երբ մեղանչում ենք, ավելի շատ վախենում ենք մարդկանց աչքերից, նրանց դիտողություններից, քան Աստծո պատվիրաններից ու պատգամներից, և առավել կարևոր` Նրա Ամենատես աչքից:
Ո՜վ մարդ, դու մի տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բերումով: Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ: