Ժամանակների վախճանի հեռանկարը: Ա. Թեսաղոնիկե (Մաս 2)

Երբեմն հոգևոր դաշտի կարգապահական մարմինները նույն կերպ են վարվում՝ զրկելով հոգևորականին խորհուրդներ կատարելու իրավունքից: Սակայն Պողոս առաքյալը այդպես չէր անում, այլ՝ խոսում էր, բացատրում էր, որ շահի մեկ մեղավոր հոգին: Նախ գնահատում էր մարդու արժանիքները, ապա զգուշացնում թերության մասին, որպեսզի մարդը չհայտնվի հուսահատության մեջ։