Խաչին գամված Իր Միածնի բաց ձեռքերը Աստված Սեր է անվանում.
Միածինը խաչի վրա` իր խաչվելը` Նրանց մեղք չի համարում...
24 րդ օրը արդեն մեզ հուշում է, որ Պահքը կիսվեց և այդ կիսված օրը կոչվում է Միջինք: Միջինքը տոնական որևէ նշանակություն չունի, իսկ հոգևոր իմաստով ևս մեկ արթնության կոչ է ապաշխարության կանչվածներին` նայել անցած օրերին և շտկել բացթողումները գալիք 24 օրերում: Հարց տալ և մտքում պատասխանել: Պահքը կիսվեց, իսկ իմ մեղքերը կիսվեցի՞ն, թե ...
«Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»։ Մատթ. 22:36
Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»։
Երբ մենք պահենք այս մեծ և առաջին պատվիրանը, զերծ կմնանք մեծ և առաջին մահացու մեղքից, որ է հպարտությունը, (ինքնաերկրպագությունը և մեծամտությունը): Իսկ երբ մեզ հաջողվի պահել նաև երկրորդը` որը առաջինի նման է, կազատվենք նաև մնացած մեղքերից: Երբ սիրում ենք մեկին, նրան չենք մեղադրում, վնաս չենք հասցնում, մեր ունեցածը կիսում ենք նրա հետ, չենք ատում նրան սխալի համար, այլ խնդրում ենք, որ էլ չանի: Ամեն ինչ սովորեցնում է մեզ մեր Տերը: Ծո՞ւյլ ենք մենք, թե՞ անհնազանդ, մոռացկո՞տ ենք, թե՞ չենք տեսնում մեր սխալը, ամաչո՞ւմ ենք խոստովանել, թե՞ մեր ես- ը ամուր ենք պահում, ինչպես ընդունված է որոշ մարդկանց կարծիքով: Ավելի ճիշտ մոռանում ենք, որ Աստված տեսնում է մեր ամեն մտածում նույնիսկ:
Հաշված օրեր մնացին Մեծ Պահքին, իսկ մենք չհասցրինք ամբողջությամբ անդրադառնալ մեր տկարություններին:
Սատանան ընդամենը երեք գլխավոր հնարքներ ունի մարդուն Տիրոջից հեռացնելու և կորստյան մատնելու համար, որով և փորձեց մեր Տիրոջը` անապատում և պարտվեց Նրանից: Սակայն մեր Տեր` Հիսուս Քրիստոս հազարավոր ելքեր ու հնարավորություններ է առաջարկում մարդուն` սատանային մերժելու և նրանից չպարտվելու համար: Կարծում եք սատանա՞ն է զորեղ, ոչ, մենք ենք տկար ու
Երբ մեզ որևէ բան պարտադրում են, (լավ, թե վատ) մենք ընդվզում ենք անմիջապես, հիշեցնելով, որ հարգեն աստվածապարգև մեր ազատ կամքը, սակայն այդ նույն ազատ կամքով` կամավոր ենթարկվում ենք ցանկացած մեղքին: Երբ ինքնակամ անում ենք մի վատ բան, որ կարող էինք չանել, կարճ ժամանակ անց հանդիպում ենք մեկ այլ մեղքի, որը արդեն չենք կարող չանել նախորդի պատճառով: Օրինակ, երբ մի սուտ ենք խոսում, ժամանակ անց ստիպված ենք լինում մեկ ուրիշ սուտ խոսել, նախորդը ծածկելու համար: Հետևաբար այս պահքին ջանանք ազատվել այս գլխավոր մեղքից, որ ինքնակամ ենք կատարում, հատկապես, որ, ոչ ոք չի պարտադրում, հարկադրված չենք այն անելու:
Ողորմիր մեզ, Տեր, ահա մենք քո առջև ենք մեր բազում անկարողություններով, գիտակցում ենք մեր սխալները, բայց շտկելու պատրաստակամություն և գիտություն չունենք:
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, Ողորմիր մեզ` մեղավորներիս: