ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Աշխարհսիրության և արծաթսիրության մասին օգտակար մտքեր` դուրս բերված Աստվածաշնչից.
Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չկա, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս աշխարհի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե այս աշխարհն է անցնում, թե՝ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան: Ա Հովհ. 2:15-17:
Շնացողներ, չգիտե՞ք, որ սերն այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծո դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: Հակ. 4:4:
Եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն, մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը: Բ Պետ. 2:20:
Սակայն, քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար: Գաղ. 6:14 :
Իսկ նրանք, որ սերմանվեցին փշերի մեջ, այն մարդիկ են, որ լսում են խոսքը, սակայն այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ դառնում Մարկ.4:18-19:
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի: Ղուկ. 9:25:
Այս աշխարհի իշխանը դատապարտված է: Հովհ. 16:11:
Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Հովհ.12:25:
Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ Ինձ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ Ես ձեզ
ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: Հովհ. 15:18-19:
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձանով խաղաղություն ունենաք: Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին: Հովհ. 16:33:
Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծո առաջ: Ա Կորնթ. 3:19:
Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծո և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձն աշխարհից;Հակոբ. 1:27:
Գիտենք, որ ով Աստծուց է ծնված՝ չի մեղանչում և ով Աստծուց է ծնված, պահում է ինքն իրեն, և չարը նրան չի մոտենում: Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է:Ա Հովհ.5:18:
Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում: Ա Հովհ. 4:5:
Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստնությունը. քանզի աշխարհն իր իմաստնությամբ չճանաչեց Աստծուն: ԱԿորնթ. 1:20:
Նրանք, որ աշխարհիկ կյանք են վարում, որպես թե՝ վայելած չլինեին. որովհետև այս աշխարհը այնպես, ինչպես որ է, անցնելու վրա է: Ա Կորնթ. 7:31:
Դուք այս ներքևից եք, իսկ Ես՝ այն վերևից. դուք այս աշխարհից եք, Ես աշխարհից չեմ: Հովհ. 8:23:
Եվ դատաստանը այսպե՛ս իսկ է. որ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև իրենց գործերը չար էին: Հովհ.3:19:
Ես նրանց տվի քո խոսքը, և աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ: Այս աղաչում եմ ոչ թե նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպեսզի նրանց պահես չարից: Նրանք այս աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ: Սրբացրու նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո խոսքը ճշմարտություն է:
Ինչպես Դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Ես Ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ :Հովհ. 17:14-19:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
Post Views: 1,732