ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Քնած լինենք թե` արթուն, սա թող լինի մեր մտքում:
Սուրբ և Առաքելական Հավատի Հանգանակ
1. Հավատում ենք մեկ Աստծու, Ամենակալ Հոր, երկնքի և երկրի երևելիների և աներևույթների Արարչին:
2. Եվ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծու Միածին Որդուն, ծնված բոլոր ժամանակներից էլ առաջ, Ում միջոցով էլ ամեն ինչ կատարվեց:
3. Նրան, Ով մարմնացավ և մարդացավ (Կույսից և Սուրբ Հոգուց):
4. Խաչվեց և թաղվեց:
5. Երրորդ օրը հարություն առավ:
6. Բարձրացավ երկինք և նստեց Հոր աջ կողմը:
7. Գալու է նույն փառքով, դատելու է կենդանիներին և մեռյալներին, Ում թագավորությանը չկա վախճան:
8. Եվ մեկ Սուրբ Հոգուն` Մխիթարիչին, որ խոսեց մարգարեների բերանով և Ավետարանում`առաքյալների:
9. Եվ ապաշխարության, մեկ Մկրտության, մեղքերի թողության:
10. Եվ մեկ ընդհանրական Եկեղեցուն:
11. Մարմնի հարության:
12. Եվ հավիտյան կյանքին:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 11.49-54
Դրա համար Աստծոյ իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի այդ սերնդից: Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտներիդ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»: Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ շատ բաների համար: Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:
Post Views: 1,395