Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Սուրբ Հոգին առաքինություներով է պահվում.
Սուրբ Հոգին անդադար հաճելի,քաղցր և մարդկային լեզվի համար անբացատրելի անուշահոտություն է բուրում:
Բայց ո՞վ գիտե Հոգու այդ հաճելիությունը և Նրա քաղցրությունը, բացի նրանցից, որոնք արժանացել են այն բանին, որ Նա բնակվի նրանց մեջ:
Սուրբ Հոգին ապաշխարողների հոգում բնակվում է ոչ այլ կերպ, քան բազմաթիվ ջանքերից հետո: Նման բազմաթիվ բաներ ենք տեսնում նաև այս աշխարհում.
օրինակ՝ թանկարժեք քարերը այլ կերպ չեն ձեռք բերվում, քան մեծ դժվարությամբ: Փնտրելով այդ Հոգին` սրբերը գտան Նրան և հենց Նա է իսկական թանկարժեք մարգարիտը,
ինչի մասին հիշվում է Սուրբ Ավետարանում (Մատթ. 13, 45-46), ազնիվ մարգարիտներ փնտրող վաճառականի առակի մեջ, որը, մի թանկարժեք մարգարիտ գտնելով,
գնաց, վաճառեց իր ունեցվածքը և գնեց այն: Դարձյալ` երկնքի արքայության մասին է ասվում արտում թաքցված գանձի առակի մեջ, որը գտնելով`
մարդը թաքցնում է հողում և ուրախությունից գնում վաճառում է ամբողջ ունեցվածքը և գնում է այդ արտը (Մատթ. 13: 44):
Գայթակղությունները ոչ ոքի վրա այնքան ուժգին չեն հարձակվում, որքան նրանց, որոնք ստացել են Սուրբ Հոգին:
Մեր Տերը ևս, երբ մկրտության ժամանակ Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա և անապատ տարվեց սատանայից փորձվելու,
որը փորձեց Նրան իր բոլոր գայթակղություններով, բայց նրա դեմ ոչինչ չկարողացավ անել, ինչպես գրված է այդ մասին Ղուկասի Ավետարանում.
«Եվ սատանան կատարած լինելով բոլոր փորձությունները՝ Նրանից միառժամանակ հեռու մնաց» (Ղուկ.4:13):
Իսկ Տեր Հիսուսը վերադարձավ Գալիլիա Հոգու զորությամբ:
Այդպես էլ Հոգին ընդունածներին, պայքարողներին և հաղթողներին Սուր Հոգին ամրապնդում և զորություն է տալիս հաղթահարելու բոլոր գայթակղությունները:
Սուրբ Անտոն Անապատական
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-29
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:
Post Views: 1,412