Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Պողոս Առաքյալի մեծությունը երևում է նրա թշնամիների քանակով: Ողջ կայսրությունը թշնամացել էր նրա դեմ Քրիստոսին քարոզելու պատճառով:
Սակայն Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իր մեծագույն սերը հաղթահարեց այդ թշնամությունը, ինչը հստակ է իր խոսքից, որ ասում է, թե`
«Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած»։
Երանի մենք էլ ունենայինք Պողոս Առաքյալի աներկբա վստահությունը, որ չի ասում թե, հույս ունեմ, կամ ակնկալում եմ, այլ համարձակ ասում է «գիտեմ»:
«Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում»։ Բ.Կր. 5:1
Իսկ թե ինչու է Քրիստոսին քարոզողը քարկոծվում, կամ անտեսվում, դարձյալ Պողոս Առաքյալը բացահայտւոմ է, ասելով. «Աւետարանը ծածկուած է կորստեա՛ն մատնուածների համար, որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը»:
Խնդրենք Աստծուց այսպիսի աներկբա հավատք, այսպիսի հավատաիմ ծառայության շնորհ, և մի կաթիլ սեր խնդրենք ծառայության համար:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 18.10-14
10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի: