Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Բարեպաշտը նա չէ, որը ծածկում է իշխանի մեղքերը, նրան հաճոյանալու համար...
Հովհաննես Մկրտիչը` Արդարության մունետիկը, գլխատվեց այն բանի համար, որ բացահայտեց, դատապարտեց, խրատեց, և չհանդուրժեց Հերովդեսի ապօրինի ամուսնությունը` եղբոր կնոջ` Հերովդիայի հետ, ինչպես նաև հանդիմանեց չորրորդապետին` իր արած բոլոր չար գործերի համար : Երբեք չմտածեց հաճոյանալ թագավորին և դեմ գնալ իր արդարության սկզբունքին` հանուն հանունների... Հովհաննես Մկրտիչը հավատում էր իր քարոզած Արդարությանը.
Հովհաննես Մկրտչի մեղադրանքը բխում էր թագավորի շահերից, նրա պատվի ու անվան շահերից:
Դա լոկ մեղադրանք չէր, այլ փրկություն էր նրանց համար, ինչը չհասկանալու պատճառով կյանքից զրկվեց Հերովդիան` ըստ ավանդության:
Բարեպաշտը նա չէ, որը ծածկում է իշխանի մեղքերը, նրան հաճոյանալու համար, բայց չի սիրում նրան: Այլ նա է, որը խրատում է, որովհետև սիրում է մարդուն:
Հովհաննես Մկրտիչը հանդիմանում էր և ժողովրդին, և իշխանին և մաքսավորին և զինվորին հավասար և աչառություն չէր անում, արդար էր իր խոսքի մեջ`ասելով.
«Ահաւասիկ կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»։
Ժողովուրդին ասում էր. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, որ չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»։
Մաքսաւորներին ասում էր. «Ձեզ հրամայուածներից աւելին մի՛ վերցրէք»։
Զինուորներին ասում էր. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»։ Ժողովուրդը սիրում էր Հովհաննեսին...
Հովհաննես Մկրտիչը գնահատելի օրինակ է հենց իր խիստ խոսքի համար: Այսօր Հովհաննես Մկրտչի քարոզի պես քարոզն է պակասում մեր ականջներից, որ սթափվենք: Մեր ականջները առաջվա պես սիրում են լսել փաղաքշական խոսքեր, մեզ հաճելի և հեշտ կանոններ: Իսկ սուրբ Գիրքը այլ բան է ասում: Ձգտենք լսել խիստ խրատներ ու խիստ խոսքեր:
Սուրբի բարեխոսությունը հայցենք և արդարությամբ խոսենք մեր խոսքը:
Օրվա ընթերցվածք.
Երեմիայի մարգարեությունը 17.7-8
Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կդնի, որ Տէրը նրա յոյսը կդառնայ: Նա կլինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի, չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կտարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց:
Post Views: 1,572