Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ստուգելը հեշտ է, արդյունքի հետ հաշտվելն է դժվար...
Հանրային լրատվամիջոցները չեն դադարում մարդուն պահել կախման մեջ բոլոր ոլորտներում, հատկապես` նորագույն տեխնո միջոցների ասպարեզում, միակ և վերջնական նպատակ ունենալով մարդուն հեռացնել Աստծուց և Աստվածաշնչից, խլելով նրանից իր ամենաթանկը՝ ժամանակը:
Համոզվելու համար կարող եք ստուգել ձեր առօրյան և արձանագրել մի շատ կարևոր փաստ: Քսանչորս ժամվա ընթացքում (քնից բացի) որքա՞ն ժամանակ եք տրամադրում Աստծուն, և որքա՞ն ժամանակ` ձեզ ու կենցաղին: Ողքա՞ն ժամանակ եք տրամադրում մարմնին, որքան` հոգուն: Ողքա՞ն տեղեկատվական դաշտին, որքան` Աստվածաշնչին:
Արդյունքը հայտնի է միայն Աստծուն և հաշվողին: Ահա այսպես ամեն օր մենք ջուր ենք լցնում սատանայի ջրաղացին: Ինչն էլ նրա միակ նպատակն է: Մինչդեռ մեր փրկության համար Իր Անմեղ Արյունը թափեց մեր Լույս ու Հույս, մեր Տեր ու Ապավեն, մեր Պաշտպան ու Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս: Աստուած առանց մեր կամքի ստեղծեց մեզ, սակայն մեր կամքով է մեր փրկությունը:
«Այն ծառը որ պտուղ չի տար պիտի կտրվի ու կրակին մէջ նետվի»:
Սուրբ Գրիգոր Տաթևացու խրատը լսենք.
«Եթե արդարագործ չես, արդարախոս եղիր, և եթե երկար մնաս դրա մեջ կդառնաս արդարագործ»:
Աստված մոռանում է մարդու մեղքերը, իսկ արդար գործերը` երբեք:
Օրվա ընթերցվածք.
Հովելի մարգարեությունը 2.12-13
«Եւ արդ,– ասում է ձեր Տէր Աստուածը,– դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով: Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ՝ ձեր հագուստները»: Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար:
Post Views: 2,187