Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • About me
    • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Հետաքրքիր մտքեր օրվա հերոսների մասին

01/09/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Հետաքրքիր մտքեր օրվա հերոսների մասին
Շնորհավորում եմ բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին սկսեք մեր սիրելի Ներսես Շնորհալու այս կարևոր աղոթքի տրամաբանությամբ:
Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝
ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու:
Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
 
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Ուսուցիչները պարտավոր են առաքինի լինել, որովհետև աշակերտներն առավել սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ:
Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի: Ով կարգված է ուրիշներին ուսուցանելու այն, ինչ չգիտեն, թող ջանա ինքն էլ ուրիշներից սովորել այն, ինչ չգիտի: Իսկ եթե ինքը սովորելու եռանդ չունի, պարզ է, որ ուրիշներին էլ չի ջանում ուսուցանել:
ԾՆՈՂՆԵՐ
Ծնողները զավակներին որպես անբան են ծնում, իսկ ուսուցիչները՝ նրանց բանական դարձնում: Ծնողները զավակներին միայն ապրել են տալիս, իսկ ուսուցիչները՝ լա՛վ ապրել:
Եթե ծնողները մեռնելով իրենց զավակներին թողնում են աղքատ, բայց իմաստուն, ավելի մեծ ունեցվածքի ժառանգորդ են դարձնում նրանց, քան եթե թողնում են հարուստ, բայց տգետ:
Ով իր որդուն փափկակեցությամբ է մեծացնում, կաթի փոխարեն թույն է խմեցնում, որովհետև մանկական փափկակեցությունը տարիքի աճելու հետ թույնից էլ ավելի է վնասում:
 
ԵՐԵԽԱ
Ձվերը փչանում են, երբ թխսամայրը դրանք անխնամ է թողնում ու շրջում, ինչպես կամենում է: Մանուկներն անպիտան են դառնում, եթե ծնողները նրանց չեն պահում իրենց թևի տակ և հոգ չտանելով նրանց մասին՝ կամենում իրենց անձանց հանգստավետությունը:
Երեխաները թող այնքան կրթվեն իմաստունների ու առաքինիների մոտ, որ երբ բաժանվեն ու հեռանան նրանցից, կարողանան անկորուստ հիշել նրանց խոսքերը՝ իբրև բարեխրատ ուսուցիչ:
Եթե երեխաները լավ իմանային, թե ինչ է մարմնի սնունդը և ինչ՝ հոգունը, ուսուցիչներին կկոչեին լավ հայր, իսկ ծնողներին՝ միայն հայր. որովհետև ծնողները կերակրով սնուցում են մարմինները, մինչդեռ ուսուցիչներն իմաստությամբ ու առաքինությամբ՝ հոգիները:
Մեծ տոհմի պատկանող երեխաները, մանկությունից զեխության ու զեղծ վարքի սովոր լինելով, վերջում թշվառության մեջ է ընկնում և նախատինքի թիրախ դառնում աշխարհում: Որովհետև տոհմի պայծառության պատճառով առաջ եկած մեծամտությունը նրան չի թողնում խոնարհվել դեպի չափավորությունը, և սովորություն դարձած մոլությունն արգելում է լավ վարք ձեռք բերել:
Փափկակեցությունը մանուկների մեջ նման է կակուղ փշի, որը մանկան մեծանալու հետ ինքն ևս կարծրանում է, մինչև որ խայթում է նրանց, ում մոտենում է:
 
ԳԻՏԵԼԻՔ
Միայն բանական ու քաղաքակիրթ մարդուն գիրը պիտանի եղավ՝ դրանով առաջնորդվելու հոգևոր ու մարմնավոր պետքերի մեջ: Աստվածային պատվիրանները նույնպես գրով դրոշմվեցին, ավետարանական ու առաքելական պատգամներն էլ գրով ավանդվեցին, և բովանդակ աշխարհի բոլոր օրինադրությունները, կարգերն ու կառավարությունը, ինչպես նաև մասնավոր
անձանց դաշինքները, սակարկություններն ու առևտուրը գրով են իրականացվում: Ուստի ով գիր ու ընթերցանություն սովորելն անպիտան է համարում, արհամարհում է Աստծու շնորհը, որովհետև գիրն Աստծու շնորհի ազդմամբ է պարգևվել մարդկությանը, նաև հավասարվում է անբան արարածներին, որովհետև մտածածը չի կարողանում գրով արտահայտել: Նույնիսկ անբաններից էլ անբան է, որովհետև նրանց գիր պետք չէ, իսկ սրան պետք է, բայց արհամարհում է ու չի սովորում:
 
Արդյունք
Երանի՜ թե երիտասարդները ծերերից խոհեմություն փոխ առնեին, և ծերերը երիտասարդներից՝ ուժ. որովհետև ծերը զգում է շատ բան, որ չէր զգում երիտասարդ
ժամանակ, և երիտասարդը կարող է շատ բան, որ չի կարողանալու անել ծեր ժամանակ:
 
Սկսվեց նոր ուսումնական տարին, սկսվեցին ծնողների պարտականությունները: Այսօրվանից փոխենք մեր տան գաղջ մթնոլորտը, որովհետև արդեն դպրոցական երեխա, կամ երեխաներ ունենք.
Ես հույսով եմ, որ այսօրվանից, որպես նոր ուսումնական տարվա առաջին օր, երեխաները ժամանակին կպառկեն քնելու իրենց մանկական աղոթքով: Առավել քան վստահ եմ, որ այսօրվանից, մեր առաջին դասարանցիների ձեռքի հեռախոսները  կփոխարինեն մանկական գրքերով, կամ ավելի խաղաղ մի զբաղմունքով: Չեմ կասկածում, որ մեր երիտասարդ մայրերի գլխավոր ուշադրությունը կլինի դեպի դպրոց երեխայի առաջին քայլերին: Վստահ եմ, որ ամուր կկառուցեք երեխայի ճանապարհը դեպի գիտելիքի աշխարհ, դեպի վաղվա առողջ ու գրագետ հասարակություն...

Օրվա ընթերցվածք.

Եզեկիելի մարգարեությունը 44.23-24
Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ: Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք գործադրեն: Բոլոր տօներին իմ օրէնքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն:

Post Views: 3,218

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Չկա մարդկանց մեջ ավելի տարածված բան, քան սուտը.
«Ի՞նչ ունես հպարտանալու, ով հող ու մոխիր» (Սիրաք): →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com