Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Չկա մարդկանց մեջ ավելի տարածված բան, քան սուտը.

31/08/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Չկա մարդկանց մեջ ավելի տարածված բան, քան սուտը.
Ինչպե՞ս է առաջ գալիս սուտը. Փորձենք զտել մեր մտքերը...
Մարդկությանը դեմ է սուտ խոսելը, որովհետև սուտը հակառակվում է խոսողի մտքի ճանաչողությանը: Ով ճիշտը գիտի և ստով աղավաղում է, կեղծում է իր ըմբռնումը
և իրեն խաբում, ուստի ինքն իր հետ մաքառում է և կռվում ընդդեմ ճշմարիտ մտքի: Եվ իրոք, չկա ավելի չար բան, քան սա, բայց և չկա մարդկանց մեջ ավելի տարածված բան, քան սա:
Ցանկացած արտահայտություն, որ դուրս է գալիս մեր բերանից` բնակվում է մեր սրտում: Արտահայտվելու ժամանակ միտքն ու լեզուն հանցավոր համաձայնության
են գալիս չարի հետ, և այն ներկայացնում են որպես սուտ, կեղծիք, քծնանք, պարծանք, հաճոյանալ և այլն: Չարը դա կազմակերպում է ըստ նպաստավոր վայրի, պատեհ ժամանակի և մարդկանց ներկայության: Բոլորիս հետ էլ պատահում է, որ զղջում ենք ասելուց հետո, սակայն արդեն դուրս է եկել մեր բերանից, որից հետո ստիպված մեկ ուրիշ սուտ ենք հորինում, նախորդը` ծածկելու համար: Այդպես շարունակելով ժամանակի ընթացքում մենք երկփեղկվում ենք ստի և ճշմարտության միջև: Սուտը մտնում է մեր կենցաղ, տուն և ավա՜ղ, նաև սիրտ: Իսկ մենք գիտենք,
որ ամեն ինչ հզոր է, երբ ամբողջական է, թուլանում է, երբ բաժանվում է: Հետևաբար մենք ամեն ժամ հսկենք մեր խոսակցությունը և հետևենք, որ մեր սիրտը, միտքը և խիղճը ներդաշնակ լինեն, որպեսզի լեզուն արտաբերի միայն շիտակ խոսք, արդարություն և ճշմարտություն: Անհնար ոչինչ չկա: Ձգտել է պետք միայն:
Եթե մենք մեր խոսակցության նյութից հեռացնենք որոմը` որ է սուտը, ինքնագովեստը, կեղծիքը, մարդահաճությունը, սուտ վկայությունը,
զրպարտությունը, հեգնանքը, ծաղրը, մեղադրանքը, ապա մեր զրույցը կլինի հաճելի մարդկանց ականջին: Մեր զրույցին կեղծ երանգ տվող այս որակները առաջին հայացքից խոչնդոտում են մեր իրական կերպարի բացահայտմանը, իսկ բացահայտվելուց մենք կորցնում ենք մեր էժան և ժամանակավոր հեղինակությունը, որ իբր ձեռք էինք բերել կեղծիքի և ստի շնորհիվ: Երբ մենք կարողանանք ախտահանել մեր արտաբերած յուրաքանչյուր նախադասություն, ապա մենք շուտով ձեռք կբերենք մի ընտիր առաքինություն, որ կոչվում է լռություն: Լռությունը այն չէ, երբ չենք խոսում, այլ այն, երբ խոսում ենք ժամանակին, իմաստալից և հակիրճ:
Մարդիկ ինչ որ ուտում ու խմում են, լավ ընտրում են դրանք, իսկ ինչ որ խոսում են, ինչո՞ւ չեն կամենում ընտրել. որովհետև սա՛ է մարդավայել, որ մարդու խոսածը լինի բարի, ընտիր, օգտակար և մեր մարդկությանն արժանի: Իսկ կերակուրների ընտրությունը ոչ այնքան բանականության գործն է, որքան զգայականի. անգամ անասունները, թռչուններն ու գազաններն առավել ունեն կերակուրների խտրություն, քան մարդիկ: Որովհետև երբեմն մարդիկ ակամա հակվում են ամեն ինչ ուտելու, իսկ անբանները բնավ չեն ուտում այն սնունդը, դեպի որը բնությունը չառաջնորդեց նրանց:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 5:17
Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ:

Post Views: 2,530

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Լեզուն միտքը թարգմանելու համար է, ոչ թե հայհոյելու.
Հետաքրքիր մտքեր օրվա հերոսների մասին →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com