Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Դ կիրակի (Կարմիր կիրակի) «Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր Կիրակի: Կարմիր կոչումը բացատրող որևէ եկեղեցական արարողություն չկա: Կարմիր կոչումը մնում է անբացատրելի և հավանաբար այս ևս բնության պաշտամունքի հետ կապ ուներ:Կանաչ և Կարմիր կիրակիներին սովորություն էր եկեղեցում կանաչ և կարմիր գույները գործածել:Ժամանակին սովորություն էր նաև գավառներում և գյուղերում կանաչ կարմիր հագնվելը, ինչպես որ սովորություն էր պսակի արարողության ընթացքին կանաչ ու կարմիր էին կապում որպես խորհրդանիշ արգասավորության: Իրանահայերի մեջ դեռևս պահպանվում է այդ սովորությունը նորապսակների ուսից կանաչ կարմիր ժապավեն կապել: Բաբկեն Կաթողիկոսը Կարմիր Կիրակիին նվիրված մի տաղ է մեջբերում, ուր նմանություն կա Կարմիր կիրակիի և Քրիստոսի թափած արյան միջև:
Կարմիր անվանի օրն այս նազելի
Զի Տերն երևի որպես ի Զատկի,
Օրըն Կիրակի և այն զի կոչի Կարմիր Կիրակի
Եվ հույժ պատշաճի Զի արեամբ ծաղկի:
Արտակ Արքեպիսկոպոս.«Հայ եկեղեցու տոները»:
Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն. հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն: (ժամագիրք)
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 5.
Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն:
Post Views: 2,695