Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Այսօր կա՞ արդյոք այս բժշկությունը...
Մի օր Անտիոքի անապատի ճգնավոր սուրբ Պետրոսի մոտ, որը հայտնի էր իր բժշկության պարգևով, եկավ երանելի եպիսկոպոս Թեոդորիտի մայրը, որ տառապում էր աչքի սաստիկ ցավով: Այդ կինը դեռ երիտասարդ էր և սիրում էր զարդարել իրեն ոսկե օղերով, թանկագին վզնոցներով, շպարել իր դեմքը և հագնել հարուստ մետաքսե զգեստներ: Եվ նման տեսքով նա կանգնեց սուրբ Պետրոսի առաջ, թախանձելով բժշկություն: Սուրբը՝ տեսնելով նրա պճնվելու հակումը, որոշեց նախ բժշկել նրան այդ հոգևոր ախտից: «Ասա ինձ,- դիմեց նա կնոջը,- եթե որևէ հանճարեղ գեղանկարիչ մի բարձրարվեստ դիմանկար ներկայացներ ցուցահանդեսում, իսկ որևէ տգետ, արվեստի կանոններին անտեղյակ մեկը ոչ միայն չհավաներ այդ արվեստի գործը, այլ անգամ հանդգներ ուղղել պատկերված դեմքի գեղեցկությունը, օրինակ, երկարացնելով հոնքերը և թարթիչները, սպիտակեցնելով մաշկը, գունավորելով այտերը, ի՞նչ ես կարծում, չէ՞ր զայրանա գեղանկարիչը, տեսնելով, թե ինչպես է սանձարձակ ձեռքը այլափոխում իր ստեղծագործությունը:
Հասկացիր, ուրեմն, թե ինչ վիրավորանք ես հասցնում քո զարդարվելու և պճնվելու մոլուցքով բոլոր իրերի Արարչին, սքանչելի ստեղծագործողին, որը կերտել է մեր գեղեցկությունը, որովհետև մի՞թե դու կներկեիր տարբեր ներկերով քո դեմքը, եթե չհամարեիր, որ Աստծո ստեղծագործությունը թերի է և անհրապույր, իսկ այդպես մտածելով դու անխոհեմաբար մեղադրում ես Ամենակարող և Ամենատես Աստծուն՝ անկարողության և անմտության մեջ: Մինչև սրտի խորքը չափազանց ազդված այս դասից, երանելի Թեոդորիտի մայրը ընկավ ճգնավորի ոտքերը, աղաչելով ներել իրեն թեթևամտության
համար և չմերժել բարեխոսելու իր բժշկության համար: Սուրբը Խաչի նշանով բժշկեց կնոջը:
«Հոգևոր ցանքս» գրքից»:
Օրվա ընթերցվածք.
Post Views: 1,893